Հետաքրքիր փաստեր Գառնիի Տաճարի մասին

1. Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (54-63 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից

2. Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։

3. Թե ինչու պետք է Ներոնի ուղարկած զորքին Հռանդեայի ճակատամարտում ծանր պարտության մատնած և խայտառակած (հռոմեական զորքին ստիպեցին անցնել նիզակների տակով) Տրդատը այսպես դիմեր կայսրին, մնում է անհասկանալի։ Նամանանավանդ, որ Տրդատին հաճոյեցնելու համար, որպեսզի վերջինս գա և ստանա գահ Հռոմում, Ներոնը վճարեց արքայի ողջ շքախմբի ճանապարհորդության համար դեպի Հռոմ և վճարեց Արտաշատի վերականգման համար։  Հայտնի է նաև, որ հռոմեական պատմիչը երբևիցե ականատես չէր եղել այդ իրադարձություններին, քանի որ ապրել էր 100 տարի հետո։  Կարելի է եզրակացնել, որ սա հռոմեական պատմիչի կողմից պարզապես հորինված պատմություն է, պարտություն կրած կայսրության դեմքը պատմության առաջ փրկերու համար։

4. 4-րդ դարի առաջին տարիներին տաճարի ներսում և դրսում կատարվել են բարենորոգման աշխատանքներ. այն վերափոխվում էր իբրև «տուն հովանոց»։ Վերացվել են դրսի զոհասեղանները, ներսի կուռքը, ծածկվել է երդիկի բացվածքը, վերացվել երդիկից թափվող ջրերի հեռացման համար հատակի վրա ստեղծված քարակերտ հարմարանքը, և այդ մասը սալահատակվել, վերափոխվել է տաճարի մուտքը՝ այն հարմարացնելով բնակության համար։

5. Գառնու պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ բեկորների ուսումնասիրությունը Մառին բերեցին այն եզրակացության, որ քրիստոնեական կրոնի ընդունումից հետո հեթանոսական տաճարը վերակառուցվել է և նրա ցելլայի մեջ ստեղծվել է եկեղեցի։ Այդ տեսակետին են Խաչատուր Դադայանը, Յա. Սմիռնովը, Կ. Վ. Տրևերը։ Դրան համակարծիք չէ Ալեքսանդր Սահինյանը։ Ըստ նրա՝ եկեղեցին եղել է, բայց այն կառուցված է եղել անտիկ տաճարի արևմտյան կողմում։ Այդ քառաբսիդ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, որի ավերակները ցարդ նույն տեղում են։

6. 1679 թվականին Գառնու տաճարը խոնարհվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորները և պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը. դա հնարավոր դարձրեց տաճարի վերակազմությունն իր նախնական տեսքով։ Մինչ այդ, հարկ է հիշատակել այն փաստը, որ տաճարի վերականգնման հարցը բարձրացվել է դեռևս 1880-ական թվականներին, երբ հնագետ կոմս Ա. Ա. Ուվարովի առաջարկությամբ նախատեսվում էր տաճարի քարերը տեղափոխել Թիֆլիս և վերականգնել այնտեղ։ Բայց մինչ այդ՝ 1909-1911 թվականներին, Նիկողայոս Մառի արշավախումբն առաջինն է պեղել ու բացել Գառնու նախաքրիստոնեական տաճարի, այնուհետև ՀՀ Գիտությունների ակադեմիայի 1948 թվականից գործող արշավախումբը (ղեկ. Բաբկեն Առաքելյան)՝ Գառնու ամրոցի ճարտարապետական ամբողջ համալիրի (ամրաշինական ու քաղաքաշինական կառույցների) մնացորդները։ 1930-ականներին Նիկողայոս Բունիաթյանը փորձել է վերականգնել տաճարը։

7. 1949 թվականին ԳԱ հնագիտական արշավախումբը ձեռնարկեց Գառնու կանոնավոր պեղումները Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ։ Հենց այդ արշավախմբի հետ էլ Գառնու ճարտարապետական կառույցի իր ուսումնասիրությունը սկսեց Ալեքսանդր Սահինյանը։

8. Գառնի տաճարի վերականգնման նախագիծը կառավարությունը հաստատեց 1968 թվականի դեկտեմբերի 10-ին։ 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Այստեղ ևս աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը։ Վերականգնումն ավարտվեց 1975 թվականին՝ տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։

9.  Վիմագրական, մատենագիտական ու հնագիտական նյութերի համատեղումով արդեն պարզված է, որ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորն իր թագավորության 11-րդ տարում, այսինքն՝ մ. թ. 77 թվականին։

10. Ալեքսանդր Սահինյանն այն կարծիքին է, որ Գառնու տաճարը հունահռոմեական, ընդհանուր հելլենիստական ու տեղում գոյություն ունեցող ճարտարապետական-կառուցողական արվեստի յուրահատուկ մի սինթեզ է, որ այն հայկական-հելլենիստական մշակույթի հուշարձան է:

11. Գառնու ամրոցն Արարատյան դաշտի հյուսիսարևելյան մատույցների պաշտպանական համակարգի հենակետն էր։ Անտիկ շրջանում հրվանդանի եռանկյան գագաթը կազմող բնական անանցանելի ժայռի շարունակության վրա ստեղծվել է ժամանակի համար անառիկ ամրաշինական հզոր կառուցվածք։

12. Ամրոցի եռանկյունաձև տարածքը, հարավից, հարավ- արևմուտքից, մասամբ արևելքից երիզված լինելով մինչև 300 մ բարձրություն ունեցող ժայռերով, հյուսիսից, հյուսիս-արևմուտքից և արևելքից շրջապատված է 14 աշտարակների հաջորդականությամբ ստեղծված պարսպապատով, որի ամբողջ պարագիծը (աշտարակների հետ) 314, 28 մ է։

13. Մեծ ուշադրություն է դարձվել տաճարի հարդարանքին։ Քանդակազարդման արվեստի հիմքում ընկած է միասնական հորինվածքում բազմազան մոտիվների կիրառման սկզբունքը՝ բազմազանությունը միասնության մեջ։ Միմյանց չեն կրկնում տաճարի մյուս մասերի ու մանրամասների՝ խոյակների բարձիկների, արխիտրավների՝ սոֆիտների, սյունասրահների առաստաղի սալերի զարդաքանդակները։

14. Բանաստեղծ Սիմոն Ապարանցին, 1593 թվականին այցելելով Գառնի, ի դեմս այնտեղ դեռ կանգուն մնացած տաճարի, վերապրում է հայ ժողովրդի անցած ուղին, կորցրած պետականությունը, մշակույթը և գրում հուշարձանին նվիրված իր «Ողբանք ի վերայ թախտին Տրդատայ թագաւորին» նշանավոր պոեմը:

15. Գառնու անտիկ նախաքրիստոնեական տաճարը Ալեքսանդր Սահինյանը համարել է «ճարտարապետական արվեստի կատարյալ մի ստեղծագործություն», Թորոս Թորամանյանը՝ «հայ գեղարվեստի թագուհի», իսկ Հակոբ Մանանդյանը նշում է, որ «Հայկական մեծ անցյալի այս փառահեղ մնացորդը հայ ժողովուրդը պետք է պահպանի ամենամեծ խնամքով»։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s