Անգլիական այգի
Ամենամեծն էր։ Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1895թ. հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իս. Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Իվ. Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել. Բացվել է 1910թ. հոկտեմբերի 3-ին։

Մանկական այգի
1933թ. մարտին հին շուկայի տեղում է հիմնվել։ Անվանակոչվել է Կիրովի անունով։ Փոքրիկ երևանցիների սիրելի վայրն էր։ Այստեղ միջոցառումներ էին անցկացվում, նվագում էր փողային նվագախումբը, թևածում էր ուրախ երգուպարը, պտտվում էին գեղեցիկ կարուսելները։

Շահումյանի անվան պուրակ
Պուրակը փոքր-ինչ ձևափոխված է, սկիզբ է առնում Ստ. Շահումյանի արձանի ետնամասից և ձգվում է դեպի Հանրապետության հրապարակ` եզերվելով Վ. Սարգսյան փողոցով: Կենտրոնական հատվածում Էրեբունի-Երևանի հիմնադրման 2780-ամյակի կապակցությամբ կառուցված շատրվաններն են:

Երևանի 2800-ամյակի այգի
Վարդանյանների ընտանիքի ֆինանսավորմամբ մայրաքաղաքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել Երևանի 2800-ամյակի այգին: Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ինքնաշխատ ոռոգման ինքնավար համակարգ: Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթերով: Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան:

Սիրահարների այգի
Դեռևս 18-րդ դարում այստեղ այգի է եղել, որը գտնվել է Երևանի արվարձաններից մեկում՝ Կոզեռնում, և կոչվել է Կոզեռնի այգի։
Այգին նոր տեսք ու շուք ստացավ խորհրդային տարիներին։ 1949թ. այն կոչվեց Պուշկինի անունով։ Այգում մի քանի կարուսելներ կային, ծառուղիներում՝ նստարաններ։ 1970թ. այգին վերանվանվեց Բարեկամության, 1995թ.՝ Սիրահարների այգի։
Վերջին տարիներին անխնամ ու բարձիթողի վիճակում էր։ Այգին բարեկարգվեց ու վերակառուցվեց բարերար Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ։

Ալ. Թամանյանի անվան պուրակ
Այս պուրակը գտնվում է Ալ. Թամանյանի նախագծով նախատեսված «Կասկադի» ցածրադիր վայրում։ Ալ. Թամանյանի անվան պուրակում` Մոսկովյան փողոցի վրա, դեպի քաղաքի կենտրոնական հատված տեղադրված է Ալ. Թամանյանի արձանը (քանդ.` Արտաշես Հովսեփյան, ճարտ.` Ս. Պետրոսյան, 1931թ.)։ Արձանից դեպի «Կասկադ» համալիր ձգվող փոքրիկ պուրակն անվանվել է մեծն ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանի անունով։

Կոմիտասի անվան պուրակ
Կոմիտասի անվան պուրակը գտնվում է Կոմիտասի անունը կրող պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում։ Պուրակի կենտրոնում տեղադրված է Կոմիտասի արձանը (քանդակագործ` Ա. Հարութունյան, ճարտարապետ` Ֆ. Դարբինյան, 1988թ.)։

Մարտիրոս Սարյանի անվան պուրակ
Մ. Սարյանի անվան պուրակը գտնվում է Մաշտոցի պողոտայի և Ստ. Զորյան փողոցի հարևանությամբ` Ֆրանսիայի հրապարակին կից։ Պուրակի կենտրոնում տեղադրված է Մարտիրոս Սարյանի մարմարյա արձանը (քանդակագործ` Լ. Թոքմաջյան, ճարտարապետ` Ա. Թարխանյան 1986թ.)։

Մոսկովյան պուրակ
Գտնվում է Ա. Իսահակյան և Կորյունի փողոցների միջև։ Պուրակը, Կորյունի փողոցից ձգվելով Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի երկայնքով, տարածվում է մինչև երևանցիներին հայտնի «Առագաստ» սրճարան ու հանգստի գոտի։

Միսաք Մանուշյանի անվան պուրակ
2014թ. մայիսի 13-ին Երևանի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում, Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, հանդիսավորությամբ բացվեց բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն
Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն: Այս զբոսայգու տարածքը մինչև 1930-ականների կեսերը եղել է հին գերեզմանատուն։ Տեղացիներն այն կոչել են «Մլեր»։ Մինչև օրս էլ պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։ 1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ փակվում է գերեզմանատունը։ Ամայի տարածքում հիմնադրվում է զբոսայգի։ Նորաստեղծ այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության էր մատնված։ Միայն 1969թ., Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Դրանից հետո եղել են միայն մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005թ.։

Թումանյանի անվան այգի
Թումանյանի անվան այգի: Գտնվում է Աջափնյակ թաղամասում։ Հիմնվել է Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ՝ 1970թ.։ 1973թ. այգում տեղադրվել է Անուշի և Սարոյի արձանը։

Դավիթ Անհաղթի անվան զբոսայգի
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի վերջնամասում է: Այգում տեղադրված է Դավիթ Անհաղթի արձանը:

«Հաղթանակ» զբոսայգի
30-ականներին ներկայիս այգու տեղում ամայի տարածք էր։ Այն ծառապատվել է 30-40-ական թվականներին՝ լենինյան շաբաթօրյակներին։ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակից հետո՝ Հաղթանակի օրվա առթիվ, այգում կառուցվեց «Հաղթանակ» հուշահամալիրը։ 1950թ. Երքաղխորհրդի գործկոմի կուլտուրայի բաժնի ենթակայությամբ հուշահամալիրի շուրջն ստեղծվեց մշակույթի և հանգստի գոտի։ Նույն թվականին այգում կանգնեցվեց Ստալինի արձանը, որը մնաց մինչև 1962թ.։ 1967թ. նույն պատվանդանին կանգնեցվեց Մայր Հայաստան արձանը։ «Հաղթանակ» զբոսայգում են գտնվում Անհայտ զինվորի գերեզմանը, «Ո’չ պատերազմին» քանդակը, Սահմանապահների հուշարձանը, Հերոսների ծառուղին, «Արևիկ» լճակը, բազմաթիվ ատրակցիոններ ու կարուսելներ։ Ես այլցելել եմ «Հաղթանակ» զբոսայգի

Ընտանիքի այգի
Ընտանիքի այգին գտնվում է Ավան-Առինջ թաղամասի Բաբաջանյան փողոցում: Ստեղծվել է 1980-ականներին և վերակառուցվել 2006-2007թթ.:

Նոր Արաբկիր
«Նոր Արաբկիր» (կամ Մալականի) զբոսայգին գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ Երևանցիներից շատերն այգին անվանում են նաև «Մալականի» այգի։ Այն զբաղեցնում է Փափազյան փողոցին հարակից տարածքը և ձգվում է մինչև Հրազդանի կիրճը։

Լիոնի այգի
2011թ. հուլիսի 21-ին Էրեբունի վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ պաշտոնապես բացվեց Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին: Այգու վերակառուցման ծրագրի համաձայն` տարածքում անցկացվել է արտաքին լուսավորության և ոռոգման նոր ցանց, ստեղծվել են սիզամարգեր, տնկվել են ծառեր, հին սալահատակները փոխարինվել են նորերով, կառուցվել են հասարակական զուգարաններ: Բնակիչների հանգստի համար տեղադրվել են նստարաններ և ժամանակակից ոճով զրուցարաններ, իսկ փոքրիկների համար` բազմատեսակ մանկական ժամանցային խաղեր:

Վահան Զատիկյանի անվան այգի
Գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 1999թ. անվանակոչվել է համայնքի առաջին թաղապետ Վահան Զատիկյանի անունով: Ընդգրկում է Սվաճյան և Րաֆֆու փողոցների միջնամասը: Այստեղ տեղադրված են Զորավար Անդրանիկի արձանը, «Նոյյան տապանը Արարատ լեռան վրա» քանդակը և այլ արձաններ:

Բուսաբանական այգի
1935թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ Երևանի հյուսիսում՝ 105 հա տարածքի վրա, հիմնվել է Երևանի բուսաբանական այգին։ 1954թ. այգում ստեղծվել է «Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ» հատվածը, որում տեղ են գտել մոտ 1000 անուն բույսեր։ 60-70-ական թվականներին բուսաբանական այգում մոտ 5000 անուն բուսատեսակ կար։ Վերջին 10-15 տարիներին վերացել է տեսականու գրեթե կեսը, մասնավորապես՝ արևադարձային բույսերը։ Ես այլցելել եմ Բուսաբանական այիգի

Уведомление: «Ուսումնական գարուն» նախագիծ — Հեղինե Խալաթյան