- Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքանում Արեգակի ճառագայթներից: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է:
- Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջերմաստիճանը: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտերում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով:
- Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից: Երկրագնդի տարբեր մասերում արևի ճառագայթները տարբեր անկյան տակ են ընկնում։
- Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
Պետք է 3 × 5°C = 15°C, իսկ հետո 25°C — 15°C = 10°C։ Այդ պահին Արագածի գագաթին ջերմաստիճանը կլինի 10°C։