Մթնոլորտի կազմն ու կառուցվածքը
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը երկուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:
- Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջինիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը:
- Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
արտաքին ոլորտի վերին սահմանը։
- Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաններում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություններում՝ 17-20 կմ: Վերնոլորտը տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամենահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանը հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
- Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգվածի մոտ 4/5 մասը և այստեղ են առաջանում ՝ անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
- Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթները: