Արարատի մասին 10-ը փաստ

  1. Արարատը Հայաստանի մարզերից է, որի վարչական կենտրոնը և ամենամեծ քաղաքը Արտաշատն է: Ըստ ականավոր հայ պատմիչ Մովսես Խորենացու, Այրարատը Հայաստանի 15 նահանգներից մեկն էր: Այն Հայկական լեռնաշխարհի կենտրոնական նահանգն էր:

2. Մարզը անվանվել է բիբլիական Արարատ լեռան անունով: Հայաստանի բոլոր այցելուները ընդմիշտ տպավորվում են առասպելական Արարատ լեռան վսեմ և հիասքանչ տեսարանով։ Արարատը Հին Հայաստանի ամենաբարձր լեռն է․ բարձր գագաթը 5165 մ է, իսկ փոքր գագաթի՝ Սիսի բարձրությունը 3925 մ է:

3. Լեռնագնացները հիանալի հնարավորություն ունեն՝ հաղթահարելով Արարատի գագաթը՝ ամպերի բարձունքից վայելել բացվող հիասքանչ տեսարանը։ Լեռը բարձրանալու լավագույն ժամանակահատվածը հուլիսից սեպտեմբերն է։ Եվ չնայած Արարատը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում, այն շարունակում է մնալ Հայաստանի խորհրդանիշը:

4. Արարատ անվանումն է կրում նաև Հայկական բարձրավանդակի խոշորագույն շրջաններից մեկը՝ Արարատի հարթավայրը: Այս շրջանը հայտնի է եղել հայոց պատմության ընթացքում՝ «Որդան կարմիր» կոչվող ներկով: Ներկը ստացվում է նույն անունն ունեցող միջատից:

5. Հունական և հռոմեական շատ աղբյուրներում Հայաստանից արտահանվող ներկը հիշատակվում էր որպես այդ ժամանակաշրջանի լավագույն կարմիր ներկը: Այն կոչվում էր «արքայական ծիրանի» և որդան կարմիրով էին ներկվում ազնվականների հագուստները։

6. Հայաստանում գինեգործության մշակույթը զարգացել է հնագույն ժամանակներից, սակայն հայկական հայտնի կոնյակի պատմությունը սկսվել է 19-րդ դարի վերջին: Արարատյան հողում էր, որ առատ բնության ու ստեղծագործական էներգիայի միությունը տվեց լավագույն ըմպելիքը, որը հայտնի դարձավ ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:

7. Արարատի մարզը հայտնի է «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցով՝ որը տարածվում է մինչև Գեղամա լեռնաշղթա:

8. Արարատում են տեղակայվել Հայաստանի պատմական մայրաքաղաքները՝ Արտաշատը և Դվինը:

9. Մարզի այլ տեսարժան վայրերից են Խոր Վիրապի վանքը (XVII դ.), Աղջուց վանքը (XIII դ.), Հավուց Թարը (X-XVIII դդ.), Շենացու վանքը (VI — XV դդ.), Կակավաբերդ ամրոցը (IV — XII դար), ինչպես նաև հին մայրաքաղաք Դվինի ավերակները:

10. Արարատի մարզում բացի հայերից ապրում են նաև եզդիներ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s