Լճեր և ջրամբարներ

  1. Ի՞նչ է լիճը: 

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որսնք լցված են ջրովև ուղղակիորեն կապնված չեն օվկիանոսի հետ։ 

  1. Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ: 

Լճերը միմյանցից տարբերվում են իրեն ծագմաբ։ Ըստ ծագման ՝ լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր։ 

  1. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ: 

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանը:  

  1. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում: 

Ջրամբարներ Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը: Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ՝ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s