Վահան Տերյանի Կարծես թե դարձել եմ ես տուն…» 

  • Կարդա ՛ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը: Տերյանին թվում է, թե նա վեռադարձել է տուն, բոլորը առաջվանն են կրկին և իր մայրը նստած էր նույն տեղում և նույն իլիկն է մանում։ Մայրը մանում է և հեքիաթ պատմում, իլիկը մանում է անվեջ և արագ, պարզ, հասկանալ է պատմում իր մայրը, այդ պարզությունը շատ է սիրում Տերյանը։ Մայրը շատ էր աշխատել և իր ձռքերը մաշվել, բարակել են։ Մայրը մանում, իսկ Տերյանը նայում է ինչպես էր մայրը աշխատում և երկար նայելուց հոգնում է, մանկության օրերերի նման գլուխը դնում է մոր ծնկին և դրախտը նորից իր հոգում է։
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին։ Մայրը միշտ նույն տեղը նստած իլիկ էր մանում անվերջ և արագ-արագ աշխատում էր, պարզ ու հասկանալի լզվով որդուն հեքիաթներ պատմում, մայրը շատ է աշխատում, որից ձռքերը մաշվել ու բարակում։
  3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը: Արևը հանգչում է հեռվում, Գետից բարձրանում է մշուշ,
  4. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները: Պարզկա լեզու — հասկանալի և պարզ խոսել Մաշված ձռքեր — շատ աշխատած և շատ գործ արած, հոգնած ձռքեր
  5. Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`

Ա)Արևը  հանգչում է հեռվում:

մայրամուտ է, երեկո է։

Բ)Իլիկդ խոսում է անուշ:

Իլիկի պտտվելուց հաճելի ձայն է առաջանում։

Գ) Դրախտ է նորից իմ հոգում:

Հանգիստ հաճելի ելանելի վիճակում է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s