Անուշապուր

  • Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը:

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  1. Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:  

Կաղանդ — նոր տարի 

Կաղանդ պապա — ձմեռ պապիկ 

Չհատնել — չտեղակացնել 

Անուշապուր — Ծիրանաչրով և սոխառածով պատրաստվող քաղցր ապուր 

  1. ամացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը: 

Բաղադրությունը (մոտ 5 հոգու համար) 

Բաղադրիչներ  

Կես բաժակ ցորեն՝ լվացած և չորացրած 

6 բաժակ ջուր 

¾ բաժակ ծիրանաչիր՝ կիսած 

¾ բաժակ չամիչ (քիշմիշ) 

1 բաժակ շաքարավազ 

1 թ.գ. վանիլին 

¼ բաժակ ընկույզ` կտրտած 

¼ բաժակ նուշ 

¼ բաժակ նռան հատիկ  (ըստ ցանկության) 

Պատրաստման եղանակը 

Կաթսայում խառնել ջուրն ու ցորենը և կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Հեռացնել կրակից, դնել մի կողմ: 

Հաջորդ օրը խառնուրդը մարմանդ կրակի վրա եփել, ավելացնել ծիրանաչիր, չամիչ, շաքարավազ, և, անհրաժեշտության դեպքում, մի փոքր ջուր, որպեսզի լուծվի շաքարը: Եռացնել ևս 30 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Վերցնել կրակից, ավելացնել վանիլին: Անուշապուրը պատրաստ է: Լցնել այն ափսեների մեջ, որով մատուցվելու է, դնել սառնարանը: Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով, նուշով, նռան հատիկներով:   

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s