Առաջադրանքներ
1.Ի՞նչ են քարոլորտի սալերը:
Երկրակեղևը՝ միջնապատյանի հետ, անվանում են քարոլորտ: Այն կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են:
2. Ի՞նչ կառուցվածք ունի երկրակեղևը: Որո՞նք են երկրակեղևի հիմնական տիպերը:
Երկրակեղևն ունի երկու շերտավոր կառուցվածք: Երկրակեղևի երկու հիմնական տիպերը են ՝ մայրցամաքային և օվկիանոսային:
3. Երկրակեղևի շարժումների ի՞նչ տեսակներ գիտեք:
Ուղղաձիգ և հորիզոնական
4. Ի՞նչ է հարթակը:
Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ (պլատֆորմներ):
5. Ի՞նչ է երկրածալքը:
Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն, լայնարձակ տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր (գեոսինկլինալներ):