Երկրի տարեկան պտույտը Արեգակի շուրջը
Հարցեր
- Ինչո՞վ է պայմանավորված տարվա չորս եղանակների հերթափոխումը:
Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը, որն ունի հետևյալ երեք պատճառները.
ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,
բ) Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,
գ) տարածության մեջ նրա պտտման առանցքի ուղղության անփոփոխ լինելը:
- Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:
Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:
Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր: - Ի՞նչ են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր: Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ: - Ո՞րն է նահանջ տարին:
Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի: