Աշուն օր

1․Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը շատ լավ կարդալ  սովորիր։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան —  Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի: Քաղած հացահատիկի խուրձ

Պաղեց — սառուց դառնալ

Հևաց — Հառաչել, հոգոց հանել

Մարմանդ — Մեղմ, հանդարտ

Դալուկ —  գույնը գցած, գունատ

3. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Առավոտ — արևածագ, լուսաբաց, արշալույս, այգ

Արև — լուսավոր, արփ

Քող — շղարշ

Քուն — ննջել

Մշուշ — մառախուղ

Քամի — հողմ, սյուք

Ժիր — Աշխույժ, վառվռուն, թռվռան, թռվռուն, առույգ, արագաշարժ, ճարպիկ, ժրաջան, ջանասեր, քաջառույգ ճարի, կտրուկ

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

Վար եկան — իջան

Շար եկան — շարվեցին

Բուք արավ — փոթորկեց

Սուգ արավ — սգալ

Շող կապեց — շողաց

Մաղ տալով — մաղելով

Շաղ տալով — շաղելով

Փախ տվավ — փախավ

Կախ տվավ — կախվեց

Ցիր եկան — ցրվեց

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s