Անգլիա՝ Լոնդոն

Լոնդոն (անգլ․՝ London), Միացյալ Թագավորության և Անգլիայի մայրաքաղաքը։ Միացյալ թագավորության և Եվրամիության խոշորագույն քաղաքն է։ Տեղակայված է Թեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնում Հռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էին Լոնդինիում անունը. Լոնդոնի հնագույն կորիզ հանդիսացող Լոնդոնի Սիթին մինչ օրս պահպանում է իր միջնադարյան սահմանները։ Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի։ Այն համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոնը՝ Նյու Յորքի հետ միասին և նրա ՀՆԱ-ն ամենամեծն է Եվրոպական քաղաքների մեջ։ Լոնդոնը նաև համարվում է աշխարհի մշակութային մայրաքաղաքը։ Այն աշխարհում ամենաշատ այցելվող քաղաքն է և ունի աշխարհում ամենազբաղված օդանավակայանը։ Լոնդոնի 43 բուհերն ունեն բարձրագույն կրթության ամենամեծ խտությունը Եվրոպայում։ 2012 թվականին Լոնդոնը երրորդ անգամ ընդունեց Ամառային օլիմպիական խաղերը։ Լոնդոնն ունի բազմազան ժողովրդագրություն և մշակույթ, Լոնդոնում խոսում են ավելի քան 300 լեզուներով։ 2011 թվականի մարտին Լոնդոնում պաշտոնապես հաշվվում էր 8.174.100 բնակիչ։ Լոնդոնում կա Համաշխարհային ժառանգության չորս օբեկտ՝ Թաուերը, Քյուի թագավորական բուսաբանական այգիները, Վեստմինստերյան պալատում գտնվող Վեստմինստերյան աբբայությունը և Սուրբ Մարգարեթ եկեղեցին ու պատմական հուշարձան Գրինվիչը (որտեղ գտնվում է Գրինվիչի աստղադիտարանը)։ Մյուս տեսարժան վայրերն են Բուքինգեմյան պալատը, Լոնդոնի աչքը, Պիկադիլի հրապարակը, Սուրբ Պողոսի Տաճարը, Թաուեր կամուրջը, Թրաֆալգարյան հրապարակը և Ուեմբլի մարզադաշտը։ Լոնդոնում կան նաև մեծ թվով թանգարաններ, պատկերասրահներ, գրադարաններ, սպորտային միջոցառումների վայրեր և մշակութային օջախներ, ներառյալ Բրիտանական թանգարանը, Լոնդոնի ազգային պատկերասրահը, Թեյթ բրիտանական պատկերասրահը, Բրիտանական գրադարանը, Ուիմբիլդոնը և 40 Ուեսթ Էնդ թատրոնները։ Լոնդոնի մետրոպոլիտենն ամենահինն է աշխարհում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s