Թեստ 18

Թեսթ 18 
Ալբերտ Մորավիա 

Երբ մտքերը սառչում են օդում 

(1-ին մաս) 

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այսoր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»: 

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:  

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ: 

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը: 

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ: 

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց. 

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում: 

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը: 

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում: 

-Ի՞նչ ես ասում: 

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի: 

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը: 

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի: 

-Ի~նչ էիր մտածում: 

-Տարբեր բաներ: 

-Օրինակ: 

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու անգամ երկու հավասար է հինգի: 

— Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի: 

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա: 

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: 

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: 

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում: 

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր. 

— Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես: 

-Իհարկե: 

-Իսկ ի՞նչ ես մտածում: 

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին: 

-Ի՞նչ ես մտածում իմ մասին: 

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս: 

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում: 

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»: 

  • Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: 
                                         Այսօր

                                         Կախված

                                           Անգամ

                                             Բղեր

  • Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները: 
           ա/ցուրտ             շոգ

բ/սոված             կուշտ 

գ/ուրախանալ  տխրել 
դ/տաքանալ     մրսել
 

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով: 

Ձմեռային ցուրտ արևի ճառագայթները ջերմացրեցին մռասած լեռնագնացների մարմինները։

Ցուրտ լեռներում Ձմեռ պապիկը տեսավ լեռնագնացների դիակները։ 

  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր: 

Գլխակ+ա+վերև=գլխավերև


Գլխարկ, հոդակապ, վերելակ

  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը: 
    Պարծենալ
  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր): 
    ա/գլխավերև-բարդ

բ/ջերմաստիճան-բարդ

գ/ միլիարդ-պարզ

դ/միտք-պարզ

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: 

Ծով Ա. Ցուլը տխրեց:


ա/պինգվին – գոյական 
բ/սառչել-բայ 
գ/հաճելի-ածական 
դ/Ծով Ա.Ցուլ-բայ   գոյական

  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն: 
  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները: 
    ա/Գյուղ կանգնի գարան կկոտրի 

բ/Անունը կա ամանում չկա 

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը. 
    Առանց ձեռքի, 
    Առանց ոտքի 
    Դռներ է բացում: 
                                           Քամի
  • Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել: 
    Բ և Եռի ապրողները վախենում մտածել, որովհետև դիմացինը կարող էր իմանալ, թե ինչի մասին ես մտածում։ 
  • Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում: 

Որտեղ միշտ տաք է:

  • Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին: 

Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած:

  • Ո՞ր երկրում կուզեիրապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ: Ես կուզեի ապրել Բ և Եռում, որովհետև այնտեղ մարդիկ սուտ չէին կարող խոսել, իսկ ինչես ասում են դառը ճշմարտությունը ավելի լավ է, քան քաղցր սուտը։ 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s