Թանգարաների մասին

Էրեբունի թանագարանը

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։ Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ։

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամ

Գաֆեսճյան արվեստի կենտրոն, բացվել է 2009 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնը ներկայացնելու առաքելությամբ։ Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես Կասկադ համալիր։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936)։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ 2002 թվականին նախաձեռնեց Կասկադ համալիրի վերականգնումը։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնական բարերար Ջերարդ Լ. Գաֆեսճյանի անունը։

Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, որն առաջինն էր այդ ժամանակ ԽՍՀՄ տարածքում, բացվեց 1972-ին Հենրիկ Իգիթյանի կողմից: Այն գտնվում է Մաշտոցի պողոտայում ՝ Երևանի կենտրոնական մասում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s