- Ի՞նչ ընդհանրություն կա Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի և «Ծնունդ Վահագնի» առասպելի միջև։ Գտի՛ր և գրի՛ր։
Այս երկու ստեղծագործությունների ընդհանրությունը սա է` ծնվել էին եղեգնից, երկուսն էլ հոր և մոր ծնունդ չէին:
- Թագավորի նաժիշտները եկան գետի մոտ: Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորն ուներ մինուճար որդի։ Գտի՛ր այս նախադասությունների ենթական և ստորոգյալը:
Ենթակա — նաժիշտները
ստորոգյալ — եկան
Ենթակա — բոշաներ
ստորոգյալ — բնակվում էին
Ենթակա-թագավորն
ստորոգյալ-ուներ
- Հեքիաթից դո՛ւրս գրիր ուրիշի ուղղակի խոսք ունեցող երկու նախադասություն։
― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի
եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է
համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ,
կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա
իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։
― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն
ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր երկու պարզ, երկու բարդ և երկու ածանցավոր նախադասություն։
Պարզ նախադասություններ — այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։
Բարդ նախադասություններ- Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։