«Սիրո միություն»
«Սիրո միություն», սիրո միությունը խորհրդանշող արձան Երևանում՝ Սիրահարների այգում, տեղադրվել է 2017 թվականին, բարձրությունը 1,97 մ, պատրստված է բրոնզից (պատվանդանը տրավերտին), քանդակագործ՝ Դավիթ Երևանցի, ճարտարապետ՝ Միքայել Հասրաթյան։

«Գևորգ Էմին»
Գևորգ Էմինի հուշարձան, գտնվում է Երևանի Սիրահարների այգում, տեղադրվել է 2010-ին։ Հունվարի 14-ի գիշերը գողացել են Երեւանի Սիրահարների այգում տեղադրված բանաստեղծ Գեւորգ Էմինի արձանի կատվին:
Քանդակագործ՝ Աշոտ Արամյան
«Արմենուհի»
«Արմենուհի» քանդակ, գտնվում է Երևանի Սիրահարների այգում։ Տեղադրվել է 2009 թվականին։
Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյա

«Կատու»
«Կատու» քանդակ, գտնվում է Երևանում` Կասկադ համալիրում գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում, տեղադրվել է 2002-ին, կառուցված է բրոնզից, բարձրությունը 2,5մ, քանդակագործ՝ Ֆեռնանդո Բոտերո։

Ալեքսանդր Թամանյան
Ալեքսանդր Թամանյան <<հուշարձան>>
Ալեքսանդր Թամանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, կառուցված է բազալտից և գրանիտից, բարձրությունը 3մ, ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան, քանդակագործ՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արտաշես Հովսեփյան։
