Տեղեկություններ գրել
Ավետիք Իսահակյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածում, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից քիչ հեռու, տեղադրվել է 1965-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյան

- Արմեն Տիգրանյանի
Արմեն Տիգրանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 1987-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան
- Հովհաննես Այվազովսկի
Հովհաննես Այվազովսկու հուշարձան, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։ Հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու։

Քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան
- Բարեկամության ձեռքեր
«Բարեկամության ձեռքեր» հուշարձանը գտնվում է Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգում: 1967 թ. հուշարձանի նախնական մանրամասերը Իտալիայի Կարարա քաղաքից բերվել են Երևան: Ըստ պաշտոնական համաձայնագրի` Երևանն ու Կարարան քույր քաղաքներ են 1973 թ-ից, սակայն նրանց միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 1960-ական թթ. սկզբին:
1965 թ. Կարարա քաղաքում կազմակերպվում է քանդակագործության բիենալե, որին Երևանից մասնակցում էր երիտասարդ քանդակագործ Արա Հարությունյանը, ով արդեն երեք խոշոր հուշարձանների («Սայաթ-Նովա», Գեղարդի «Առյուծ» և Կոմիտասի մահարձան) հեղինակ էր: Այցելելով Կարարայի նշանավոր մարմարի քարհանք` քանդակագործը նկատում է խոշոր արձանի մանրամասեր` ձեռքեր, ոտքերի մասեր, գլուխ: Պարզվել է, որ դրանք Քրիստոսի ապագա արձանի մասերն են, որը, հովանավորներ չունենալու պատճառով, քանդակագործը չի ավարտել: 1966 թ. Երևանի քաղխորհրդի պատվիրակությունը մեկնում է Կարարա: Ի նշան երկու քաղաքների բարեկամության` Կարարայի քաղաքապետարանը տվյալ մանրամասերն ուղարկում է Երևան: 1967 թ. քանդակագործ Արա Հարությունյանը Կարարայից բերված` Քրիստոսի արձանաձեռքերից ստեղծում է մի հորինվածք, որտեղ աջ ձեռքի մատնեմատը ծալված է` համարյա բթին կպած, և աջ ձեռքը տեղադրված է ձախ ձեռքի բացվածքի մեջ:
1967 թ. տեղի է ունենում «Բարեկամության ձեռքեր» հուշարձանի պաշտոնական բացման արարողությունը: Այդ օրվանից սկսած` հուշարձանը դառնում է Երևանի համայնապատկերի անբաժանելի մասը:

Քանդակագործներ՝ Խիլմա Մադերա, Արա Հարությունյան
«Սպասում» <<հուշարձան>>
«Սպասում» քանդակ, գտնվում է Երևանում` Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 2000-ին։
Քանդակագործ՝ Ստեփան Թարյան
https://heghinekhalatyan.wordpress.com/2021/03/14/երևան-քաղաքի-արձանները-և-քանդակները/