Զատկական ուտեսներ և բարեմաղթանքներ

Զատիկ երկոյան Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։ Գինին լցվում է մի կտոր նշխարի վրա, որպեսզի թաթախվի։ Նշխարը խորհրդանշում է Հիսուսի մարմինը, իսկ գինին՝ արյունը, ինչպես Վերջին ընթրիքի ժամանակ։

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հարության կամ Զատկի տոնը։ Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Զատիկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը:

Քրիստոս հարյավ ի մեռելոց…
Օրհնյալ է ծնունդը Քրիստոսի…
Զատիկին էին կատարվում տարվա ամենասպասված մատաղները: Գիշերը խոշոր կաթսաներում եփված մատաղը տնտեսական բարեմաղթանքներով բաժանվում էր բոլորին: Օրինակ` Լոռիում այսպես էին ասում.
Օրհնվի ու պահպանվի
Ձեր դաշտն ու սարը , այծն ու ոչխարը,
Կովն ու կթանը, չութն ու գութանը,
Վարն ու վաստակը գլուխն ու տակը,
Հանդն ու հանդաստանը,
Արոտն ու այգեստանը,
Կալն ու ջաղացը, ցորենն ու հացը,
Գառնարածը և ոչխարարածը,
Տավարածն ու հորթարածը:

Զատիկ: POST - ARMENIAN CHRISTIANS

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s