<<Տղամարդիկ>>
Արձանի գաղափարը պատկանում է ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդիներին՝ Դավիթին և Տիգրանին, որոնք ցանկանում էին Երևանում հուշարձան տեղադրել՝ նվիրված իրենց հոր 70-ամյակին և ֆիլմի ստեղծման 35-ամյակին։ Նրանք որոշեցին, որ ճիշտ կլինի տեղադրել իրենց հոր ստեղծած ամենահայտնի ֆիլմերից մեկի կերպարներին։ «Տղամարդիկ» ֆիլմի չորս հերոսներին որոշվեց տեղադրել հենց այն վայրում, որտեղ նկարահանվել է ֆիլմը։
Որպես արձանի հեղինակ հրավիրեցին իրենց ընկեր քանդակագործ Դավիթ Մինասյանին։
<<Առնո Բաբաջանյան>>
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան)։ Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։
<<Կարաբալա>>
Կարա Բալան ծնվել է 20-րդ դարի սկզբում, որոշ աղբյուրներում նշվում է 1900 թվականին, Քանաքեռ գյուղում, ունևորի ընտանիքում։ Ստեփանի ընտանիքն ֆլորայի այգիների սեփականատերն է եղել, որտեղ այսօր Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանն է։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա ընտանիքը կորցրեց հարստությունը։
1926 թվականին ամուսնացել է Աշխեն անունով կնոջ հետ, ունեցել է Ժորժիկ անունով որդի։
Նա սիրահարված է եղել հայտնի դերասանուհի Արուս Ասրյանին, որն աշխատանքի էր գնում Աբովյան փողոցով։ 1926 թվականի մի օր Կարա Բալան դանակահարում է թուրք երիտասարդի, որը հետապնդում էր Արուս Ասրյանին։ Նա ձերբակալվում և տարվում է Երևանի ուղղիչ տուն, որտեղ նույն հոդվածով նույն թվականին բերվեց նաև Եղիշե Չարենցը։
<<Ջրավաճառ պատանին>>
Ծառերի և թփերի միջից երևում է հին Երևանի ջրավաճառների հավաքական կերպարը ներկայացնող “Ջրավաճառ պատանին” (“Երևանի սառը ջուր”) քանդակը (14) (1970թ., քանդակագործ Հ. Բեջանյան): Այն խորհրդանշում է ժամանակին քաղաքային կյանքին շատ բնորոշ կողմերից մեկը։