Լոռու մարզի քաղաքներն են`
- մարզկենտրոն Վանաձոր.
Մինչև 1935թ-ի անվանվել է Մեծ Ղարաքիլիսա, 1935-1992թթ-ը` Կիրովական, իսկ 1992-ից մինչ օրս Վանաձոր: 2008թ-ի տվյալներով ուներ 104.6 հազ. բնակիչ: Հեռավորությունը Երևանից ավտոճանապարհով 115 կմ է, երկաթուղով` 225 կմ:
Գտնվում է Տանձուտ և Փամբակ գետերի միախառնման վայրում, Փամբակ և Բազումի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում: Բարձրությունը ծովի մակերևույթից 1345 մետր է:
- Ալավերդի.
Գտնվում է Դեբեդ գետի ափին` Երևանից 160 կմ, իսկ Վանաձորից 49 կմ հեռավորության վրա: 2008թ-ի տվյալներով ուներ 15.5 հազ. բնակիչ: Ալավերդու տարածքում է գտնվում երկրի ամենամեծ պղնձի հանքավայրերից մեկը, որի մասին հիշատակումներ կան դեռևս պղնձի դարաշրջանից: 18-րդ դարում ֆրանսիացիների կողմից կառուցվել է պղնձաձուլարան, որից հետո էլ բնակավայրը սկսել է ձևավորվել որպես քաղաք:
- Ստեփանավան.
Քաղաքի տարածքը բնակավայր է բրոնզեդարյան ժամանակաշրջանից: Գտնվում է ծովի մակերևույթից 1378 մետր բարձրության վրա: Զբաղեցնում է 1665 հա տարածք: 2008թ-ի տվյալներով ուներ 16 հազ. բնակիչ:
Երևանից հեռավորությունը 140 կմ է, իսկ Վանաձորից` 24 կմ:
- Սպիտակ.
Քաղաքը գտնվում է Փամբակ գետի ափին: Մինչև 1961 թ-ը կոչվել է Համամլու, այնուհետև Սպիտակ անվանումներով: 2008թ-ի տվյալներով ունեցել է 15 հազ. բնակիչ: Հեռավորությունը Երևանից 95 կմ է, Վանաձորից 20 կմ:
Քաղաքի տարածքը հնագույն բնակավայրերից է:
- Տաշիր.
Հիմնադրվել է 1834թ-ին և եղել է ռուսական աքսորավայր` Վորոնցովկա անվանումով: 1937թ-ից մինչև 1991թ-ը կոչվել է Կալինինո: 1991թ-ին վերանվանվել է Տաշիր: Քաղաքի տարածքը հնագույն բնակավայրերից է` այստեղ ապրել են դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում:
Քաղաքի բնակչությունը 2008թ-ի տվյալներով կազմել է 8.6 հազ. մարդ:
- Ախթալա.
Գտնվում է Դեբեդ գետի ափին: Քաղաքի տարածքը բնակավայր է եղել բրոնզե դարաշրջանից: 2008թ-ի տվյալներով ուներ 2.5 հազ. բնակիչ: Հեռավորությունը մայրաքաղաքից 187 կմ է:
- Թումանյան.
Քաղաքը գտնվում է Դեբեդ գետի ափին, Երևանից 153 կմ հեռավորության վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքի տարածքում կառուցվել է աղյուսի գործարան, որի բազայի վրա էլ ձևավորվել է ներկայիս Թումանյան քաղաքը: 2008թ-ի տվյալներով ուներ 2 հազ. բնակիչ:
- Շամլուղ.
Գտնվում է Դեբեդ գետի ափին: 2008թ-ի տվյալներով ուներ 750 բնակիչ: Հեռավորությունը Երևանից 196 կմ է, իսկ Վանաձորից` 62 կմ: