Ալարեքս, Ալերեքս, Չամախչի, գետ Հայաստանի Լոռու մարզում, Փամբակի աջ վտակը։ Սկիզբ է առնում Հալաբի լեռնաշղթայի Բովաքար լեռնագագաթի հյուսիսային լանջից՝ 2550 մ բարձրությունից։ Երկարությունը 21 կմ է, ջրհավաք ավազանը՝ 115 կմ²։ Գետահովիտը V-աձև է, տիպիկ լեռնային գետ է՝ քարքարոտ հունով, սահանքներով և ջրվեժներով։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։
Աչքաջուր, գետ ՀՀ Լոռու մարզում, Տաշիրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ 2900 մ բարձրությունից։ Երկարությունը 23 կմ է, ջրհավաք ավազանը՝ 48 կմ²։ Վերին հոսանքի ավազանը մոտ 3 կմ լայնությամբ, 400 մ խորությամբ սառցադաշտային կրկես է, միջինում՝ 100-300 մ խորությամբ սառցադաշտային հովիտ։ Լոռու դաշտում հովիտը լայնանում է՝ առաջացնելով արտաբերման կոն։ Սնումը խառն է, հիմնականում՝ ստորերկրյա։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Արտագետ Արտագետ (նախկինում՝ Բոյախչի), գետ Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Փամբակի լեռներից և Հարթագյուղի մոտ աջից միախառնվում Փամբակին։ Պատկանում է Կուրի ավազանին։ Երկարությունը 7 կմ է։
Բերդաջուր, գետակ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդ գետի աջ օժանդակը։ Սկիզբ է առնում Հալվաներսար լեռան հյուսիսային լանջից և Հաղպատ գյուղից 3 կմ հյուսիս–արևելք միախառնվում մայր գետին։ Երկարությունը 6 կմ է։
Լալվար գետ Լալվար, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Լալվար լեռան լանջից և Ալավերդի քաղաքում միախառնվում մայր գետին։ Երկարությունը՝ 10 կմ։ Լալվար գետի կիրճում գտնվում է «Անանուն» զոլավոր դայկաներ բնության հուշարձան և Ալավերդի քաղաքայի նհամայնք,Լալվար գետի միջին հոսանքին, կիրճի աջ ափին գտնվում է «Բազալտանման ապարների (Դիաբազների) զոլավոր դայք» բնության հուշարձան։ Լաբորատոր ստուգումների գետակի փորձանմուշներում չեն հայտնաբերվել մկնդեղ։
Քարանձավի (գետ) Քարաձոր, Էֆենդի, Կարաձոր, գետ Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Չքնաղի լեռների հարավային լանջերից և Քարաձոր գյուղից 1 կմ հարավ-արևելք ձախից միախառնվում Փամբակ գետին։ Երկարությունը՝ 11 կմ:
Վարդաջուր (Գուգորաց լեռներ) Վարդաջուր, գետ Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Գուգարաց լեռների հյուսիսարևմտյան լանջերից և Թեղուտ գյուղից 6 կմ հարավարևելյան ձախից միախառնվում են