Թեսթ 1

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    —————Ամբողջ————————————

———————Անգամ——————————
————————Երբեք—————————

————————Դարձավ—————————

2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
—————————Վատ-լավ—————————          

————————Սովորական-արտասովոր—————————      

—————————Պարզ-բարդ—————————            

—————————երկար-կարճ—————————

4. Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————           

բ/ հարցերին     —————————————                     

գ/ դարակները  —————————————                     

դ/ խրճիթ          —————————————                      

6. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

—————Կատու——————       —————Երկար———————
——————Ձուկ—————       ———————Զարամանալի—————

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է               ——————Ձանձրացնել—————
բ/չէր կարողանում               ——————Չկարողանալ—————
գ/դնեն                                     ——————դնել——————
դ/դարձավ                              ——————դարձնել——————

8. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա       — Ստվեր, ամպեր, նամականիշերը ———————

ստորոգյալ     — Ունի, չեն գրում, չեն խմում —————————

9. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                  ——————Կաղամբ——————

11. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Տղան շատ հետաքրքրասեր էր և հարցասեր, ոչ ոք չէր կարողանում պատասխանել տղայի հարցերին:—————————————————————————————————————————————————————————————————————————————————

12. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:


Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:


—Ինչու Բաժակը չի խոսում: Քանի որ բաժակը բերան չունի:

—Ինչու գրիչը չի քայլում: Որովետև նա ոտք չունի, բայց կարողանում է գլորվել:

—Ինչու համակարգիչը լավ բաներ չի պատրաստում: Քանի որ համակարգիչը ձեռքեր չունի:—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— ‘

15. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչի պայուսակը չի քայլում

——————————————————————————————————————————————————————————————————————————————————


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s