Փետրվար 8

Հայկական ավանդական հարսանիքի ծեսերը ու սովորությունները

Հնուց ի վեր հայերն ունեցել են ծեսեր և ավանդույթներ, որոնց մի մասը պահպանվել է, իսկ մի մասը՝ ոչ։ Ես կպատմեմ հայկական ավանդական հարսանեկան այն ծեսերի մասին։
Օրինակ այսպես կոչված խնամախոսությունը եկել է հնուց ի վեր։ Այն իրենից ներկայացնում է մի ավանդույթ, որը կատարվում է արդեն ընտրված հարսնցուի տանը՝ փեսայի ցեղի ավագների կողմից։
Խնամախոսությունից հետո տեղի է ունենում նշանադրությունը (նշանդրեք,  կոսքկապ), որը արվում է բանբասանքներից խուսափելու և զույգի հարաբերություններինավելի պաշտոնական բնույթ տալու նպատակով։
Նշանադրությունից հետո աղջիկը (ապագա հարսնացուն) պետք է ընդունի տղայի ընտանիքի կողմից նվեր՝ ոսկյա զարդ՝ ի նշան համաձայնության։ Ըստ հին հայկական ավանդույթի զույգը չպետք է երկար նշանված մնա։ հարսանիքը պետք է տեղի ունենա նշանդրեքից մոտավորապես երկու շաբաթ անց։
Խնամիները միասին որոշում են հարսանիքի օրը, որը կովում է «Հղե կտրել»։
Հարսանիքի հետ կապված ամեն ինչ պետք է կատարյալ լիներ, քանի որ կարծիք կար, որ յուրաքանչյուր չնչին թերություն կարող է վատ անդրադառնալ զույգի ապագա միասնական կյանքի վրա։  Հարսի և փեսայի համար նախատեսված իրերը պետք է լինեին նոր կամ հատուկ իրենց համար պատրաստված։ Հարսանեկան ծեսի ժամանակ օգտագործվող իրերը սովորաբար օրհնում էին, իսկ հիմա նորապսակերի միայն մատանիներն են նախ քան հարսանիքը օրհնում։ Հնում շատ են եղել նաև հարսանեկան խաղերը, գուշակություններն ու ավանդույթները։ Չամուսնացած աղջիկներն ու տղաները նույնպես մասնակցություն էին ունենում հարսի և փեսայի նախապատրաստման գործում։ Օրինակ չամուսնացած աղջիկները հարսանիքից առաջ մասնակցում էին հարսի շորը կարելու գործընթացին և ամեն մեկը կարում էր հարսի շոից մի կտոր։
Հարսանիքի օրը, երբ բոլոր խնամիները հավաքված են լինում, փեսայի բարեկամներից մի փոքր խումբ գնում է քավորին դիմավորելու։ Քավորի ներս մտնելոց հետո բոլորը պարում են և  ուղևորվում են հարսին բերելու։ Հարսի հետևից գնում էին ոտքով, սա կոչվում էր  Հարսնառ (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ)։
Հետագայում, երբ հարսի տուն սկսեցին գնալ մեքնաներով ձևավորովեց «աղվեսի» ավանդույթը. «Աղվեսը» այն հյուրն էր, որը հարսի տնից բոլորից արագ էր հասնում փեսայի տուն՝ ավետելով, որ հյուրերը հարսի հետ շարժվում են փեսայի տան ուղղությամբ: Նա ավետելու համար պարգևատրում էր՝ հիմնականում հավ էր գողանում: Հետագայում հավն ուղղակի նվիրում  էին նրան` լուրը հասցնելու համար: Կատակ խաղերից մինչ օրս պահպանվել են «Կոշիկ գողանալ»-ու  ավանդույթը։ Քանի որ հարսի շորը, կոշիկն, արդն ու զարդը բերում էր փեսան, որոնք դրվում են տոնական սինիների վրա։ Հարսի բարեկամներից ճարպիկ մեկը՝ սովորաբար նրա եղբայրը պետք է թաքուն վերցնի կոշիկը։ Երբ գալիս է հարսին կոշիկ հագցնելու պահը, նկատում են, որ կոշիկը չկա։ Քավորկինը գումար է վճարում հարսի եղբորը՝ կոշիկը ստանալու համար, քանի որ առանց կոշիկի չեն հանում հարսին տանից։ Այնուհետև եղբայրը սրով կանգնում է դռան մոտ՝ թույլ չտալով, որ իր քրոջը տանեն։ Քավորը վճարում է մոտքը ազատելու համար։ Այս ավանդույթը մինչ օրս պահվել է, և չպե՛տք է այս ամենին լուջ վերաբերվել, քանի որ այս ամենը կատակ-խաղեր են։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s