Տեքստային խնդիրներ

1․ Երկու թվերից մեկը 75-ն է, իսկ մյուսը դրանից մեծ է 4 անգամ։ Այդ թվերի գումարը քանի՞ անգամ է մեծ փոքր թվից։
Լուծում ՝ 75×4= 300, 300+75=375, 375:75=5
Պատասխան ՝ 5 անգամ
2․ Երկու թվերից մեկը 75-ն է, իսկ մյուսը դրանից փոքր է 3 անգամ։ Այդ թվերի գումարը քանի՞ անգամ է մեծ փոքր թվից։
Լուծում ՝ 75 ։ 3 = 25
Պատասխան ՝
3․ Պապիկը 60կգ խաղողը լցրեց արկղի և զամբյուղի մեջ։ Արկղում եղավ 5 անգամ ավելի, քան զամբյուղում։ Նա որքա՞ն խաղող լցրեց յուրաքանչյուրի մեջ։
Լուծում ՝ 5+1=6, 60:6=10, 10×5=50
Պատասխան ՝ Արկղում 50կգ խաղող, իսկ զամբյուղում 10կգ
4․ Ուղղանկյան կողմերից մեկը 3 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր ուղղանկյան կողմերը, եթե պարագիծը 320 մմ է։
Լուծում ՝ Մեծ կողմը= a, փոքր կողմը =b b=3xa
P=2x(a+b)=2x(a+3xa)=2x4xa=8xa=320մմ
a= 320։8=40 a=40 մմ
b=3xa=3×40=120մմ
Պատասխան ՝ 40մմ, 120մմ
5․ Երկու տակառում կա ընդամենը 250լ հյութ։ Եթե առաջին տակառից 30լ լցնենք երկրորդի մեջ, ապա տակառներում հյութի քանակները կհավասարվեն։ Արքա՞ն հյութ կա յուրաքանչյուր տակառում։
Լուծում ՝ 250։2=125, 125+30=155, 125-30=95
Պատասխան ՝ 152լ հյութ, 95լ հյութ
6․ Հայկը 60մ ռետինե խողովակի համար վճարեց 1200դրամ պակաս, քան Արան վճարել էր այդ նույն խողովակից 75մ գնելու համար։ Հայկը որքա՞ն է վճարել իր գնած խողովակի համար։
Լուծում ՝ 75-60=15, 1200։15=80, 80×60=4800
Պատասխան ՝ 4800դրամ
7․ Դպրոցից 306 աշակերտ 18 տեղանոց և 24 տեղանոց 14 ավտոբուսներով գնացին Ծաղկաձոր հանգստանալու։ Յուրաքանչյուր տեսակից քանի՞ ավտոբուս էին վարձել աշակերտները։
Լուծում ՝, 18×14=252, 306-252=54, 24-18=6, 54։6=9, 14-9=5
Պատասխան ՝ 24 տեղանոց 9, 18 տեղանոց 5
8․ Դաշտում արածում էին սագեր և կովեր։ Նրանց ընդհանուր գլխաքանակը 18 էր, իսկ ոտքերի թիվը՝ 56։ Քանի՞ կով և քանի՞ սագ էր արածում դաշտում։
Լուծում ՝ 18×2=36, 56-36=20, 4-2=2, 20։2=10, 18-10=8
Պատասխան ՝ 10 կովերը, սգերը 8