Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հարթավայրը:                                                                                                                                        Հարթ,  ընդարձակ տարածություները կոչվում են հարթավայրեր:
2. Ի՞նչ է բլուրը:                                                                                                                                 Հայրթավայրերում տեղ-տեղ բարձրացած տեղամասերը կոչվում են բլուրներ: Բլուրները ունեն ստորոտ, լանջ և գագաթներ:                                                                                                                                                                           
3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:                                                                                                                     Լեռները նման են բլուրներին, բայց ավելի  բարձր են: Ամենաբարձր լեռները հաճախ ծածկված են ձյունով և սառույցով:
4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:                                                                                                                   Լեռները ինչպես նաև բլուրները ունեն ստորոտ, լանջ և գագաթներ:
5. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին:

Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այնտեղ ավելի հեշտ է մշակել հող, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային մարզաձևով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s