Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Գրի՛ր տեսակն ըստ կազմության(պարզ, բարդ, ածանցավոր):
Օրինակ՝
գետակ— գետ(արմատ)+ ակ(ածանց), ածանցավոր
ջրաղաց— ջուր(արմատ)+աղաց(արմատ), բարդ
Արևային, վերջալույս, առավոտ, ծաղիկ, ծաղկանոց, թփուտ, տերևաթափ, ոսկեզօծ, ոսկյա, արծաթ:
Արևային — արև (արմատ) + ային (ածանց), ածանցավոր
Վերջալույս — վերջ (արմատ) + ա + լույս (արմատ), բարդ
առավոտ — պարզ
Ծաղիկ — ծաղ (արմատ) + իկ (ածանց), ածանցավոր
Ծաղկանոց — ծաղիկ (արմատ) + անոց (ածանց), ածանցավոր
Թփուտ — թուփ (արմատ) + ուտ (ածանց), ածանցավոր
Տերևաթափ — տերև (արմատ) + ա + թափ (արմատ), բարդ
Ոսկեզօծ — ոսկի (արմատ) + զօծ (արմատ), բարդ
Ոսկյա — ոսկի (արմատ) + յա (ածանց), ածանցավոր
Արծաթ — պարզ