Դեկտեմբերի 11

  • Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը:

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  • Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը: Կաղանդ — Նոր տարի Կաղանդ Պապա — ձմեռ պապիկ Չհատնել — չտեղակացնել Անուշապուր — Ծիրանաչրով և սոխառածով պատրաստվող քաղցր ապուր
  • Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

Բաղադրությունը (մոտ 5 հոգու համար)

Բաղադրիչներ 

Կես բաժակ ցորեն՝ լվացած և չորացրած

6 բաժակ ջուր

¾ բաժակ ծիրանաչիր՝ կիսած

¾ բաժակ չամիչ (քիշմիշ)

1 բաժակ շաքարավազ

1 թ.գ. վանիլին

¼ բաժակ ընկույզ` կտրտած

¼ բաժակ նուշ

¼ բաժակ նռան հատիկ  (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

Կաթսայում խառնել ջուրն ու ցորենը և կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Հեռացնել կրակից, դնել մի կողմ:

Հաջորդ օրը խառնուրդը մարմանդ կրակի վրա եփել, ավելացնել ծիրանաչիր, չամիչ, շաքարավազ, և, անհրաժեշտության դեպքում, մի փոքր ջուր, որպեսզի լուծվի շաքարը: Եռացնել ևս 30 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Վերցնել կրակից, ավելացնել վանիլին: Անուշապուրը պատրաստ է: Լցնել այն ափսեների մեջ, որով մատուցվելու է, դնել սառնարանը: Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով, նուշով, նռան հատիկներով:  

  • Շատ լավ սովորի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
  • Ըստ օրինակի գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև,  ընկերական, անխելք, վերջալույս, սեղան, ճաշասենյակ: Պարզ — արև, սեղան Ածանցավոր — ընկերական — ընկեր (արմատ) + ական (ածանց), անխելք — ան (ածանց) + խելք (արմատ) Բարդ — ճաշասենյակ — ճաշ (արմատ) + ա + սենյակ (արմատ), վերջալույս — վերջ (արմատ) + ա + լույս (արմատ)

Օրինակ՝

պարզ-դաս

ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)

բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s