Սեպտեմբերի 29

Թվերի դասավորում նվազման և աճման կարգով

Դասարանական առաջադրանքներ

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։

  • 485, 5, 487, 1478, 658

1478, 658, 487, 485, 5

  • 648, 478, 1584, 158647

158647, 1584, 648, 478

  • 55432, 6875, 436, 55429, 6869, 412, 99, 222222, 8

222222, 55432, 55429, 6869 6875, 436, 412, 99, 8

2 Թվերը դասավորել աճման կարգով։

  • 4784, 348, 4789, 14

14, 348, 4789, 4784

  • 147, 14, 1854, 256478, 147651

14, 147, 1854, 256478, 147651

3․ Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450լ ջուր, իսկ երկրորդով՝ 2 անգամ քիչ։ Որքա՞ն ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում երկու ծորակներով միաժամանակ։

1450 : 2

Տնային առաջադրանքներ

1 Թվերը դասավորել նվազման կարգով։

  • 14, 2, 5, 147, 47

147, 47, 14, 5, 2

  • 1458, 6587, 148758, 159654

159654, 148758, 6587, 1458

2 Թվերը դասավորել աճման կարգով։

  • 11, 9, 458647, 147147

9, 11, 147147, 458647

  • 678, 158, 14013, 18

18, 158, 678, 14013

«Նապաստակն ու առյուծը» Վիլյամ Սարոյա

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:

Պետք է զգուշ լինել և իրնցից մեծ գործեր չբռնել:

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Առուն տես նոր հոպ արա

3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Նապաստակին խորհուրդ կտամ որ զգուշ լինի:

Սեպտեմբերի 28

Թվերի համեմատում

Դասարանական առաջադրանքներ

1Համեմատի՛ր

  • 385 < 4589
  • 22024 < 22316
  • 653214 < 653231
  • 35647 = 35647
  • 385 < 4589
  • 22024 < 22316
  • 653231 = 653231
  • 120024 > 119924

 2Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն։

  • 288<295
  • 5712<57982
  • 7235>7143
  • 723578>723648
  • 7412>7404

3 Զբոսաշրջիկները առաջին օրում անցան 20 կմ ճանապարհ, որը 5 անգամ քիչ է երկրորդ օրվա անցած ճանապարհից։ Որքա՞ն ճանապարհ են անցել զբոսաշրջիկները այդ երկու օրում։

Լուծում ՝

Պատ.՝

Տնային առաջադրանքներ

1  Համեմատի՛ր

  • 35 < 589
  • 22424 < 45316
  • 7534 < 25321
  • 145647 < 351447
  • 55385 < 55458
  • 258788 < 258789
  • 44784 = 44784
  • 147682 > 47816

2Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն։

  • 6507>659
  • 52785<52915
  • 406754<406954

Սեպտեմբերի 25

1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան —  Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի: Քաղած հացահատիկի խուրձ:

Պաղեց — սառել:

Հևաց — Հառաչել, հոգոց հանել:

Մարմանդ — Մեղմ, հանդարտ: 

Դալուկ — գույնը գցած, գունատ:

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Առավոտ — Լուսածագ, լուսաբաց, արևածագ:

Արև — արեգակ, արեգ, արփի

Քող —  Շղարշ:

Քուն — ննջել

 Մշուշ — մառախուղ

Քամի -հողմ, սյուք:

Ժիր — Աշխույժ, վառվռուն, թռվռան, թռվռուն, առույգ, արագաշարժ, ճարպիկ, ժրաջան, ջանասեր, քաջառույգ ճարի, կտրուկ:

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

Իջան , շարվեցին , փոթորկեց , սգաց , շողաց , մաղելով , շաղելով , փախավ , կախեց , ցրվեցին

5. Ընտրի՛ր բանաստեղծական  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

ՀՀ մարզերը: Գործնական աշ խատանք

Ուրվագծային քարտեզի վրա նշի՛ր ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

Похожее изображение

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։

Արցախ , Ադրբեջան , Իրան , Թուրքիա , Վրաստան

3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերը։

Արգածոտն, Արմավիրը , Արարատը , Կոտայքը

4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։

Երվան , Գյումրի , Վանաձոր

5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։

Ամենամեծը՝ Գեղարքունիքն է , իսկ ամենափոքրը՝ Արմավիրն է

6․ Ո՞ր մարզում է գտնվում   Սևանա լիճը։

Գեղարքունիք

7․ Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։

Արմավիր — Արմավիր

8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։

Երևան

9․ Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ։

Կոտայք

10․ Ո՞ր մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ — Լոռի
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր -Արագածոտն
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր — Արարատ
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր- Սյունիք
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք — Տավուշ

Ճանապարհ

Ընկերուհիներս, ես և քույրիկս մի օր գնացինք անտառ: Մենք գնացինք այն ճանապարհով, որը մեզ տանոււմ էր դեպի գետակը: Եվ մենք այնտեղ ավելի շուտ հասանք քան իմ ընկերուհիներս: Ես ու քույրիկս անտառով քայլելիս հանդիպեցինք բարի արջին, որը մոշ էր հավաքում, նա իր հավաքած մոշից մի զամբյուղ մեզ տվեց ու ցույց տվեց կարճ ճանապարհը: Գնացինք արջի ցույց տվաց ճանապարհով և հանդիպեցինք սկյուռիկներին, նրանք էլ ընկույզ էին հավաքում և մի զամբյող էլ մեզ հյուրասիրեցին և վերջապես հասանք գետակի մոտ, որտեղ մեզ սպասում էին մեր ընկերուհիներս: Հետո մեզ հյուրասիրած մրգերը կերանք, գետակում լողացինք, խաղացինք , ձկնիկներին նայեցինք թե ինչպես են նրանք լողում: Երեկոյան ճանապարհ ընկանք դեպի տուն:

Սեպտեմբերի 22-25

Տնային առաջադրանքների փաթեթ

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով

1․ Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

  • 24= 20 + 4
  • 267= 200 + 60 + 7
  • 3254= 3000 + 200 + 50 + 4
  • 10201= 10000 + 200 + 1

2 Կարգային միավորների գումարը գրի՛ր թվի տեսքով։

  • 2‧100000+4‧100+5‧1= 200000 + 400 + 5 = 200.405
  • 8‧10000+3‧1000+2‧10= 80000 + 3000 + 20 = 83020
  • 4‧100000+3‧10000+2‧1000+7‧100+4‧10+5‧1= 400.000 + 30000 + 2000 + 700 + 40 + 5 = 432745

3 Գրի՛ր այն թիվը, որը կազմված է միայն՝

  • 5 հազարյակից, 2 հարյուրյակից 5200
  • 4 հարյուրհազարյակից և 3 տասնյակից 400.030

4․ Որքանո՞վ կփոքրանա 34581 թիվը, եթե նրա գրության երրորդ կարգում գրված թվանշանը փոխարինենք 2-ով։  200-ով

Թվերի կցագրում

5 Որքանո՞վ կմեծանա 18 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 4 թվանշանը։  418 թիվը։ 418-ը 18-ից մեծ է 400-ով։

6 Որքանո՞վ կմեծանա 487 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 3 թվանշանը։ 3487-ը 487-ից մեծ է 3000-ով։

Առաջդրանքը

  1. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ  արտահայտությունը:

Ինձ համար ամենահետաքրքիր հատավածը էր, որ Մանչուկի տարեդարձին եկան և նա շատ նվերներ բերեցին և նրան շատ դուր եկան այդ ամենը և նա ուրախացավ:

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Կառսոնը, Մանչուկը, մայրիկը, հայրիկը, Բետան , Բոսսեն, Գունիլլան, Քրիստեր:

  • Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին:

Այն ինձ շատ դուր եկավ և հետաքրքիր էր:

  • Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել:

Իմ ամեն ծննդյան օրը հրաշալի է անցնում և ամեն ծնունդը անակնկալներով է անցնում:

  • Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:

Ամենալավ նվերը որ ստացել եմ դա համակարգիչս է եղել, իսկ այս ծնունդին ուզում եմ ունենալ ժամացույց հեռախոս:

  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ: