Այսօր Անտուսան Դը Սենտ Էքզյուպերի ծննդյան օրն է ՝ 120 — ամյակն է։ Ես կարդացել եմ «Փոքրիկ Իշխանը» գիրքը, այն ինձ շատ դուր եկել և շատ հետաքրքիր էր։ Այն մի փոքրիկ տղայի մասին էր ,որը շատ էր սիրում ճամփորդել մոլորակից մոլորակ։ Հանդիպում էր տարբեր մարդկանց և ծանոթանում էր նրանց հետ՝ առաջին մոլորակում ապրում էր թագավորը։ Փոքրիկ իշխանին ցույց տվեց, թե ոնց է ինքն կառավարում աստղերը և մոլորականներ։Երկրորդ մոլորակում հանդիպում էր փառասերին։Փոքրիկ իշխանը ձանձարացավ երկրորդ մոլորակում, քանի որ փառասերը մենակ իրեն էր գովում, իսկ փոքրիկ իշխանը երկար չմնաց այնտեղ։Երրորդ մոլորակում հանդիպեց հարբեցնողին, հարբեցողը ամեն օր նստած նայում էր իր դիմաց դրված դատարկ շշերին, իսկ փոքրիկ իշխանը իր ճամփան շարունակեց։Չորրորդ մոլորակում ապրում էր գործարարը։ Այն ամենափոքրիկ մոլորակն էր և շատ զվարճալի էր ։ Նրա վրա ապրում էր լապտերը և լապտերավառը։Վեցերորդ մոլորակը նախորդից տասն անգամ մեծ էր։ Այնտեղ ապրում էր մի ծերունի, որը հաստափոր գրքեր էր գրում․․․ Փոքրիկ իշխանն իր մոլորակի վրա տնկեց մի գեղեցիկ ծաղիկ։ Փոքրիկ Իշխանն ու վարդը այնքան էին ընկերացել, որ դարձել էին անբաժան ընկերներ։ Բայց մի օր Փոքրիկ Իշխանը հեռացավ իր մոլորակից և վարդին թողեց իր մոլորակում մենակ։ Այս գիրքը ինձ շատ դուր եկավ և շատ հետաքրքիր էր խորհուրդ կտամ որ դուք այս գիրքը կարդաք։