Ես Սեբացտացի Եմ

Բարև ձեզ, առաջին անգամ գնացի դպրոց  2016 թվականի սեպտեմբերի 1-ին և դարձա Սեբաստացի ընտանիքի անդամ։ Դպրոցում ծանոթացա իմ ուսուցիչների հետ և ձեռք բերեցի շատ ընկերներ։ Մենք հետաքրքիր բաներ էինք անցնում։ Ինձ համար շատ հետաքրքիր էր և ուրախ։ Դպրոցում սովորել ենք գրել ու կարդալ և ես շատ սիրեցի կարդալ։ Ես արդեն շատ գրքեր եմ կարդացել։ Ես շատ եմ սիրում գնալ «Տիգրան Հայրապետյանի» անվան գրադարան։ Սիրում եմ՝ մեր դպրոցի ճամփորդությունները, նախագծերը, տոները, որ դպրոցում նշում ենք։ Մենք դպրոցում ծաղիկներ ենք ցանում, սովորում ենք  ծաղիկները խնամել, ջրել, չտրորել, չփչացնել և չքաղել։ Ինձ համար այդ ամենը հաճելի է։ Ես արդեն փոխադրվել եմ 4-րդ դասարան։ Մենք  նոր ուսուցիչներ կունենանք և նոր առարկաներ կանցնենք։ Մենք ավելի շատ կխորացնենք մեր ստացած գիտելիքները և ավելի հետաքրքիր բաներ կիմանանք ամեն ինչի մասին։ Հավանաբար նոր ընկերներ էլ կունենանք։ Ես շատ կուզենայի, որ ես և ընկերներս Մխիթար Սեբաստացու նման աշխատասեր, բանիմաց, գրագետ, խելացի հայ մարդ դառնանք։