Հեղինակ՝ Ռուդոլֆ Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները» գրքից ԿԵ Ս Ձ Ի Ն

Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս ամենից առաջ ես էի գնում:

Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռիվ ունենալուց հետո, մենք գրավեցինք թշնամու բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում իր ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ի՞նչ հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի:

Ես նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ:

Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է և ջուրը, որ խմում էր, ազատ կերպով ետևից թափվում է՝ փորումը չի մնում: Այդ պատճառով ետևիս մի մեծ լիճ էր գոյացել:

Ես ապշեցի: Ինչ տարօրինակ բան է:

Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ և հանելուկը պարզեց:

Երբ ես հետևելիս եմ եղել թշնամիներին և բերդն եմ մտել, տաճիկները հենց այդ վայրկյանին բերդի դուռը փակել են և ձիուս կեսը կտրել: Կարծես կես են արել: Ետևի մասը միաժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել տաճիկներին, հետո վազել մոտիկ դաշտը:

-Նա այնտեղ արածում է, — հայտնեց զինվորս:

-Արածում է: Չի կարող պատահել:

-Ինքներդ տեսեք:

Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը: Այնտեղ ես իսկապես տեսա ձիուս երկրորդ մասը: Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր:

Ուղարկեցի զինվորական բժշկի ետևից և նա, երկար չմտածելով, դափնու բարակ ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետև թել չուներ:

Ձիուս կեսերը կպան իրար, իսկ դափնու ճյուղերը նրա մարմնի մեջ արմատներ արձակեցին և մի ամսից հետո թամքի վրա դափնու ճյուղերից մի լավ տաղավար ունեցա:

Այդ տաղավարի մեջ նստած, ես շատ զարմանալի քաջագործություններ կատարեցի:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Արտասովոր — սովորականից դուրս, անսովոր

Գոյացել – առաջացել

Ապշեցի – զարմացած

  1. Գտիր գոյականներ, որոնցից կարող ես բայեր ստանալ,

օրինակ՝ նկար-նկարել, խոսք-խոսել…

կռիվ – կռվել

թշնամու – թշնամանալ

ջուրը – ջրել

ձի – ձիավարել

բժիշկ – բժշկել

թել – թելել

արմատ — արմատանալ  

  1. Գունավոր ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ համառոտ, համառոտները՝ ընդարձակ:

Ես ապշեց —  Ես ապշած նայում էի դաշտեին, որտեղ խաղում էին եղնիկները։

Արածում է – Ձիերը արածում էին, լճակի մոտ։

Այնտեղ ես իսկապես տեսա ձիուս երկրորդ մասը – Ես տեսա։

Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր – Նա արածում էր։

  1. Տրված բառակապակցությունները գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ կարուձև անող արհեստավոր-դերձակ

Ձիերի խումբ – երամակ

Որս անող մարդ – որսորդ

Բույսով կերակրվող – բուսակեր

Ձիու ձագ – քուռակ

Հրաման տալ – հրամայել

Կենդանիներ բուժող մարդ – անասնաբուժ

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s