ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ճանապարհ, քաղցր, վայրկյան

  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք – զարմանալի

Ճանապարհ – ճամփա

Իսկույն – անմիջապես

Ամուր  – դիմացկուն

Բուսնել – բողբոջել

Խոշոր – մեծ

  1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը թափահարեց եղջերուն  թնդաց, բայց միայն գլուխը:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն  գլուխը թափահարեց։

Նշան անկենդան բռնեցի, գետնին արձակեցի, և եղջերուն ընկավ:

Նշան բեռնեցի առձակեցի, եղջերուն անկենդան ընկավ գետնին։

  1. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:

Ոչ, վատ բան է, կենդանիներին չի կարելի սպանել, քանի որ նրանք գեղեցկացնում են մեր աշխարհը։

  1. Շարունակիր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power pont-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը

 

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել։ Ես շատ ուրախացա,որովհետև ես շատ եմ սիրում կենդանիներին։ Հեռվում երևում էր շատ կենադանիներ։ Ճագարը իր ձագուկների հետ դուրս էր եկել զբոսնելու։ Ես մոտեցա նրանց ու փորձեցի գրկել և մենք ընկերացանք։ Հետո մոտեցա սիրամարգերին  նրանք իրենց հրաշագեղ պոչը բացել էին։ Մյուս կողմում խաղում էին սկյուռիկները, որոնք կաղին էին հավաքում ։ Այնտեղ շատ գեղեցիկ էր, բոլոր կենդանիները խոսում էին, միասին խաղում էին։ Հանկարծ լեսեցի մի ձյան տեղիցես վեր թեռա, զարմացած նայում էի պատերին և դա իմ ննջասնյակն էր։ Եվ դա ընդամենը երազ էր։

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s