Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:
Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:
Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:
Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:
Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:
Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:
Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:
Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:
Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:
Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:
— Բարեբախտաբար, — կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:
Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:
— Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:
Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:
Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:
Հարցեր և առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Կտրականապես – Կտրական՝ կտրուկ կերպով
Գեղջկուհին– Գյուղացի կին՝ աղջիկ
- Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:
Եղանակը հրաշալի էր:
Այսօր եղանակը հրաշալի էր, ընտանիքով գնացինք զբոսնելու և ծաղիկներ հավաքեցինք։
Փոթորիկ բարձրացավ:
Այնպես փոթորիկ բարձրացավ, որ ծաղկած ծիրանենիների ծաղիկները պոկեց։
Ժողովուրդը ուրախացավ:
Ժողովուրդը ուրախացավ, որովհետև բերքը այս տարի շատ առատ էր։
- Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:
Օրինակ՝ անտառներ-անտառ
Դաշտեր – դաշտ
Օվկիանոսներ – օվկիանոս
Ծովեր – ծով
Արկածներ – արկած
Ամպեր – ամպ
Ծառեր – ծառ
Արմատներ – արմատ
Ճյուղեր – ճյուղ
Բանակիչներ – բնակիչ
Գյուղացիներ — գյուղացի
- Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:
Ինչպիսի՞ | Ի՞նչ | Ի՞նչ է անում |
մեծ | նավ | գնում է |
ուժեղ | փոթորիկ | բարձրանում է |
հսակ | ծառ | պոկում է |
ամուր | արմատ | գցում է |
մեծ | խարիախ | գցում է |
- Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակիր բլոգում:
«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին» , «Ելակի ծառերի անտառում»
Ելակի ծառերի անտառում
Իմ անգամ ընկերներով գնացել էինք անտառ։ Երկար գնալուց հետո մենք հասանք իմ բացատի։ Բացատի մյուս կողը ևս մի անտառ կար, որտեղ ծառերի վրա աճում էին ելակները։ Այնտեղ ապրում էին փերիները, նրանք սնվում էին ելակներով։ Երբ նրանք մեզ տեսան շատ ուրախացան։ Մենք ընկերացանք, նրանք մեզ հյուրասիրեցին ելակ, որը շատ համեղ էր։ Հետո նրանք մեզ ցույց տեվեցին ամբողջ անտառը, թէ ինչպես են ծառերի վրա ելակներ աճում։ Մենք գիշերեցինք այնտեղ և առավոտյան ճանապարհ ընկանք դեպի տուն։ Խոստանալով, որ նորից կհանդիպենք։