Մեծ գյուտարարը Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
— Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

  1. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Ես կուզեյի պատաստել այնպիսի տնակ,  որը կարողանար թռչել։

  1. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

Մեծ, երկար, չհուսահատվեց, իսկական, գույն։

  1. Պատմության գոյականներն առանձնացրու՛, նրանց ածականներ ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Գիտնական – բարի գիտնական

Փորձեր – հետաքրքիր փորձեր

Պանի – համեվ պանիր

Անձրևանոց – ծաղկավոր անձրևանոց

Գրքեր – գույնզգույն գրքեր

Ամիսներ – տաք ամիսներ

Ժամանակն – աշխատանքային ժամանակն

Նավերը – մեծ նավերը

Լուսին – գեղեցիկ լուսին։

 

Մարտի 30-ապրիլի 10 , հեռավար-առցանց ընտանեկան ուսուցում

 

Ընթացիկ ընտանեկան նախագծեր՝
Զատիկի ծես
Աղայան/Ռոդարի
Ձոն

Առարկայական դասավանդողների ծրագրերը

Անգլերեն

Ռուսերեն

Երաժշտություն

Մարմնակրթություն

Մայրենի

Մեծ գյուտարարը

Մաթեմատիկայի էջեր․

08.04.2020

Ամենօրյա ֆլեշմոբ

Ընթերցողական

Երրորդ դասարանի սովորողների համար (մաս 1)

Երրորդ դասարանի սովորողների համար (մաս 2)

Բնագիտական

Երրորդ դասարանի սովորողների համար (մաս 1)

Երրորդ դասարանի սովորողների համար (մաս 2)

Տեխնոլոգիական

Երրորդ դասարանի սովորողների համար

Մաթեմատիկական

Երրորդ դասարանի սովորողների համար

 

Առցանց տեսակապեր՝

Երկուշաբթի Երեքշաբթի Չորեքշաբթի Հինգշաբթի Ուրբաթ
10:00 Մայրենի Մաթեմատիկա Մայրենի Մաթեմատիկա Ամփոփում շաբաթվա
11:40
12:30 Երգ
13:10
14:00 Անգլերեն Ռուսերեն