Տարօրինակ հարցեր Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկար մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛

Թոթվում Թոթով լեզվով խոսել, որոշ հնչյուններ չարտասանել կամ սխալ արտասանել, թլվատել:

Զանազան Տեսակ-տեսակ, պեսպես:  Մեկը մյուսից տարբեր, իրար ոչ նման:

Խրճիթ Հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն,

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Քանի որ նա չէր սովորել ճիշտ խոսել, դրա համար հարցերը սխալ էր ստացվում։

  • Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Ինձ համար ձանրալի է շատ երկար ժամանակ անցկացնել համակարգչի դիմաց։

  • Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Որ դարակների մեջի եղածները դնեն սեղանին։

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

Որ կարողանա լողա։

գ. Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Բոլոր կնդանիները, այդ թվում նաև կատուները բեղեր ունեն։

դ. — Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում:

Քանի որ ամպերը ձեռքեր չունեն։

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

Որովհետև դեմքը ունի մորուք։

  • Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

 Պատառաքաղ – քաղցած

Հարցասիրություն – սիրուն

Հուսահատվելով – հուսալ

Զանազան – զանգ

Չարչարվում – չարաճճի

Ուսումնասիրեց – ուսուցիչ

Հայտնագործություն – գործիք

Թարսերես —  երեսառած

6. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները

Հարցասեր տղան

7Գտիր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:

Չարաճճի տղա

Փակվող դարակները

Մեծ սեղան

Խելացի մարդիկ

Փայլուն աչքեր

Մլավան կատու

Երկա բեղեր

Շարժվող պոչ

Գույնզգույն ձուկ

Փոքրիկ խրճիթ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s