Տարօրինակ հարցեր Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկար մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛

Թոթվում Թոթով լեզվով խոսել, որոշ հնչյուններ չարտասանել կամ սխալ արտասանել, թլվատել:

Զանազան Տեսակ-տեսակ, պեսպես:  Մեկը մյուսից տարբեր, իրար ոչ նման:

Խրճիթ Հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն,

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Քանի որ նա չէր սովորել ճիշտ խոսել, դրա համար հարցերը սխալ էր ստացվում։

  • Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Ինձ համար ձանրալի է շատ երկար ժամանակ անցկացնել համակարգչի դիմաց։

  • Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Որ դարակների մեջի եղածները դնեն սեղանին։

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

Որ կարողանա լողա։

գ. Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Բոլոր կնդանիները, այդ թվում նաև կատուները բեղեր ունեն։

դ. — Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում:

Քանի որ ամպերը ձեռքեր չունեն։

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

Որովհետև դեմքը ունի մորուք։

  • Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

 Պատառաքաղ – քաղցած

Հարցասիրություն – սիրուն

Հուսահատվելով – հուսալ

Զանազան – զանգ

Չարչարվում – չարաճճի

Ուսումնասիրեց – ուսուցիչ

Հայտնագործություն – գործիք

Թարսերես —  երեսառած

6. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները

Հարցասեր տղան

7Գտիր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:

Չարաճճի տղա

Փակվող դարակները

Մեծ սեղան

Խելացի մարդիկ

Փայլուն աչքեր

Մլավան կատու

Երկա բեղեր

Շարժվող պոչ

Գույնզգույն ձուկ

Փոքրիկ խրճիթ

31.03.2020 Մաթեմատիկա

  1. Պատմի՛ր 84 300 թվի մասին:
  • Թիվը գրի՛ր տառերով: ութսունչորս հազար երեք հարյուր
  • 84300-ն ունի  84 տասնյակ և 300 միավոր
  • Հարևան թվերն են՝84301, 84299
  • Հաջորդող թիվն է՝ 84301
  • Նախորդող թիվն է՝ 84299
  • Մեծացրո՛ւ 41789-ով: 84300 + 41789 = 126089
  • Մեծացրո՛ւ 13970-ով: 84300 + 13970 = 98270
  • Մեծացրո՛ւ 72084-ով: 84300 + 72084 = 156384
  • Մեծացրո՛ւ  201470-ով: 201470 + 84300 = 285770
  • Մեծացրո՛ւ 440064-ով: 440064 + 84300 = 524364
  • Մեծացրո՛ւ 240747-ով: 240747 + 84300 = 326047
  • Փոքրացրո՛ւ 30036-ով:  84300 – 30036 =54264
  • Փոքրացրո՛ւ 20101 — ով: 84300 – 20101 = 64109
  • Փոքրացրո՛ւ 39009-ով: 84300 – 39009 = 56201
  • Փոքրացրո՛ւ 20940-ով: 84300 – 20940 = 63360
  • Փոքրացրո՛ւ11048-ով: 84300 – 11048 = 73252
  • Մեծացրո՛ւ 10 անգամ, 100 աննգամ։                                                            84300 x 10 = 843000, 84300 x 100 = 8430000
  • Փոքրացրո՛ւ 10 անգամ, 100 անգամ                                                         84300 : 10 = 8430, 84300 : 100 = 843
  • Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը, հարյուրյակը, հազարյակը 84310, 84400, 85000
  •  Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր թիվը։ 30048
  • Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենամեծ թիվը։ 84300

Լուծի՛ր խնդիրները։

Ա․Երկու տուփերից առաջինը կշռում է 400 գրամ, երկրորդը՝ 240 գրամ։ Քանի՞ կոնֆետ կա առաջին տուփում, եթե երկրորդ տուփում կա 6 կոնֆետ։

Լուծում`240 : 6 =40, 400 : 40 = 10

Պատասխան՝  առաջին տուփում կա 10 կոնֆետ

Բ․ Նարեն  ու Նիկան գնեցին կակաչներ։ Նարեն վճարեց  450 դրամ, իսկ Նիկան՝ 250 դրամ։ Քանի՞ կակաչ գնեց Նիկան, եթե Նարեն գնեց 9 կակաչ։

Լուծում ՝ 450 : 9 = 50, 250 : 50 = 5

Պատասխան՝  5 կակաչ

Գ․ Հայրիկը գնեց 3 կգ խնձոր և 2 կգ նարինջ և վճարեց ընդամենը 2400 դրամ։ Ի՞նչ արժե 1 կգ խնձորը, եթե 1 կգ նարինջն արժե 600 դրամ։

Լուծում՝  600 x 2 = 1200, 2400 – 1200 = 1200, 1200 : 3 = 400

Պատասխան՝ 1 կգ խնձորը արժե 400 դրամ