Գրադարանում Վիլյամn Սարոյան (մաս երրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

— Տես, Յուլիսիս,— ասաց նա,— սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։— Նա ցույց տվեց տպագրված տողերը։— Ահա «ա»…ն,— ասաց նա,— սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,— ասաց նա,— բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,— ասաց նա,— աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։— Նա թերթում էր էջերը.— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,— ասաց նա,— ամենուր գրքեր են,— նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։— Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,— ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

 Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:

Կլինեմ աշխարհի ամենախելացիներից մեկը։

2. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:

Տղաները հենց հանեցին դարակից գրքերը, տեսան, որ այնտեղ գունազարդ շատ գրքեր կային։

3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:

Իմ կարծիքով Յուլիսիսը ուրախ էր, որ գնացել էր գրադարան ու տեսել շատ գրքեր: Վազում էր տուն, որպեսզի տառերը սովորի ու բոլոր գրքերը կարդա։

4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

Իմ ընկերներից նման է Սոֆյան։ Սոֆյան Յուլիսիսի նման ուզում է լավ կարդալ սովորել և  շատ գրքեր կարդալ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s