Գրադարանում Վիլյամ Սարոյան (մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:
  • Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

Իմ կարծիքով գերքեր պետք է շատ կարդալ, որ շատ հետաքրքիր բաներ իմանանք։ Գերքերը պետք պահել խնամքով, չնկարազարդել, չգրել, չպատռել։

  • Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:

Կարդալ իմանալը շատ կարևոր է։ Գրքերը կարդարով դառնում ես խելացի ու բանիմաց։

  • Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:

Հովհաննես Թումանյանի հեքիաթները

Գտնված երազը

Ջրահարս արքարադուստրը

Փերիների խոհարաը

Երկնագույն նետը

Սփիֆեն մաքրասեր խոզուկը

Երկնագուլպա պիպին

Ղազարոս Աղայանի հեքիաթները

Խնկո Ապոր առակները

Մխիթար Գորշի առակները

Եզոպոսի առակները

Ջելսոմինոն խսբեբաների աշխարհում

Աստվածաշունչ

Ջաննի Ռոդարի

  • Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:
  • Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:

«Աստվածաշունչ»,                                                                            «Ջելսոմինոն խսբեբաների աշխարհում»,

«Փերիների խոհարաը», «Երկնագուլպա պիպին»,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s