Տարօրինակ հարցեր Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկար մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛

Թոթվում Թոթով լեզվով խոսել, որոշ հնչյուններ չարտասանել կամ սխալ արտասանել, թլվատել:

Զանազան Տեսակ-տեսակ, պեսպես:  Մեկը մյուսից տարբեր, իրար ոչ նման:

Խրճիթ Հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն,

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Քանի որ նա չէր սովորել ճիշտ խոսել, դրա համար հարցերը սխալ էր ստացվում։

  • Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Ինձ համար ձանրալի է շատ երկար ժամանակ անցկացնել համակարգչի դիմաց։

  • Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Որ դարակների մեջի եղածները դնեն սեղանին։

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

Որ կարողանա լողա։

գ. Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Բոլոր կնդանիները, այդ թվում նաև կատուները բեղեր ունեն։

դ. — Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում:

Քանի որ ամպերը ձեռքեր չունեն։

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

Որովհետև դեմքը ունի մորուք։

  • Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

 Պատառաքաղ – քաղցած

Հարցասիրություն – սիրուն

Հուսահատվելով – հուսալ

Զանազան – զանգ

Չարչարվում – չարաճճի

Ուսումնասիրեց – ուսուցիչ

Հայտնագործություն – գործիք

Թարսերես —  երեսառած

6. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները

Հարցասեր տղան

7Գտիր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:

Չարաճճի տղա

Փակվող դարակները

Մեծ սեղան

Խելացի մարդիկ

Փայլուն աչքեր

Մլավան կատու

Երկա բեղեր

Շարժվող պոչ

Գույնզգույն ձուկ

Փոքրիկ խրճիթ

31.03.2020 Մաթեմատիկա

  1. Պատմի՛ր 84 300 թվի մասին:
  • Թիվը գրի՛ր տառերով: ութսունչորս հազար երեք հարյուր
  • 84300-ն ունի  84 տասնյակ և 300 միավոր
  • Հարևան թվերն են՝84301, 84299
  • Հաջորդող թիվն է՝ 84301
  • Նախորդող թիվն է՝ 84299
  • Մեծացրո՛ւ 41789-ով: 84300 + 41789 = 126089
  • Մեծացրո՛ւ 13970-ով: 84300 + 13970 = 98270
  • Մեծացրո՛ւ 72084-ով: 84300 + 72084 = 156384
  • Մեծացրո՛ւ  201470-ով: 201470 + 84300 = 285770
  • Մեծացրո՛ւ 440064-ով: 440064 + 84300 = 524364
  • Մեծացրո՛ւ 240747-ով: 240747 + 84300 = 326047
  • Փոքրացրո՛ւ 30036-ով:  84300 – 30036 =54264
  • Փոքրացրո՛ւ 20101 — ով: 84300 – 20101 = 64109
  • Փոքրացրո՛ւ 39009-ով: 84300 – 39009 = 56201
  • Փոքրացրո՛ւ 20940-ով: 84300 – 20940 = 63360
  • Փոքրացրո՛ւ11048-ով: 84300 – 11048 = 73252
  • Մեծացրո՛ւ 10 անգամ, 100 աննգամ։                                                            84300 x 10 = 843000, 84300 x 100 = 8430000
  • Փոքրացրո՛ւ 10 անգամ, 100 անգամ                                                         84300 : 10 = 8430, 84300 : 100 = 843
  • Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը, հարյուրյակը, հազարյակը 84310, 84400, 85000
  •  Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր թիվը։ 30048
  • Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենամեծ թիվը։ 84300

Լուծի՛ր խնդիրները։

Ա․Երկու տուփերից առաջինը կշռում է 400 գրամ, երկրորդը՝ 240 գրամ։ Քանի՞ կոնֆետ կա առաջին տուփում, եթե երկրորդ տուփում կա 6 կոնֆետ։

Լուծում`240 : 6 =40, 400 : 40 = 10

Պատասխան՝  առաջին տուփում կա 10 կոնֆետ

Բ․ Նարեն  ու Նիկան գնեցին կակաչներ։ Նարեն վճարեց  450 դրամ, իսկ Նիկան՝ 250 դրամ։ Քանի՞ կակաչ գնեց Նիկան, եթե Նարեն գնեց 9 կակաչ։

Լուծում ՝ 450 : 9 = 50, 250 : 50 = 5

Պատասխան՝  5 կակաչ

Գ․ Հայրիկը գնեց 3 կգ խնձոր և 2 կգ նարինջ և վճարեց ընդամենը 2400 դրամ։ Ի՞նչ արժե 1 կգ խնձորը, եթե 1 կգ նարինջն արժե 600 դրամ։

Լուծում՝  600 x 2 = 1200, 2400 – 1200 = 1200, 1200 : 3 = 400

Պատասխան՝ 1 կգ խնձորը արժե 400 դրամ

30.03.2020 Մաթեմատիկա

  1. Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր և ամենամեծ թվերը։
ԹիվըԱմենափոքր թիվըԱմենամեծ թիվը
254811245885421
164892124689986421
200147120047742001
624100100246642100
395341133459954331
340007340007700043
  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

6545 + 3218 – 3 x 700 = 7663

235 x 3 – 4200 : 60 =635

8100: 90 + (35×6): 7=120

3500 : 70 + (240 x 10) : 8 = 350

  • Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Մարկը գնել է 5 փքաբլիթ, իսկ Տիգրանը՝ 7։ Տիգրանը վճարել է 180 դրամ ավելի, քան Մարկը։ Նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն է վճարել իր գնած փքաբլիթների համար։

Լուծում ` 90 x 5 = 450, 7 x 90 = 630,

Պատասխան՝ Մարկը 450, Տիգրան 630

Բ․ Լիլին գնել է 4 տուփ հյութ, իսկ Նիկան՝ 7 տուփ։ Նիկան վճարել է 400 դրամ ավելի, քան Լիլին։ Նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն է վճարել իր գնած հյութի  համար։

Լուծում        ՍԽԱԼ ԿԱ

Պատասխան՝

Գ․ Գարիկը մայրիկի համար գնեց 7 նարգիզ և 9 կակաչ՝ վճարելով ընդամենը  4100 դրամ։ Ինչքա՞ն է մեկ կակաչի արժեքը, եթե 1 նարգիզը արժե 200 դրամ։

Լուծում ` 200 x 7 = 1400, 4100 – 1400 = 2700, 2700 : 9 = 300

Պատասխան՝ մեկ կակաչը 300 դրամ

Աչքերի գանգատը Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
— Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով, 
աստղացույցերով:

  1. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:

Երբևէ որ ես նայեմ իմ աչքերին ես կտեսնեմ ու իմ աչքերը շատ գեղեցիկ ու աշխատասեր;

  • Դու՛րս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
  • Տեքստի եզակի գոյականները դարձրու՛ հոգնակի, հոգնակիները՝ եզակի:

Աչքեր – աչք

Կոպերնիկոսն – Կոպերիկոսններ

Գալիլեյը – Գալիլեյերներ

Բախտը – բախտեր

Մեղք –մեղքեր

Կյանքը –կյանքեր

Արեգակ –արեգակներ

Երկիր – երկրներ

Աստղադիտակին – աստղադիտակներ

Գազանանոցում – գազանանոցներ

Մանրադիտակ – մանրադիտակներ

Գիշեր – գիշերներ

Ջրում –ջրեր

Հոլանդացի –հոլանդացիներ

Լևենգուկ – Լևենգուկներ

Կնդանի –կնդանիներ

Սխալ –սխալներ

Աստղեր – աստղ

Աստղացույցերով — աստղացույցեր

  • Գոյականներին հատկանիշներ ավելացրու և դարձրու՛ բառակապակցություններ:

Փայլույն աստղերը

Վայրի կնադանիներ

Անթույլատրելի սխալներ                                                                              Աշխատասեր Լևենգուկը

Հոսող ջրել

Լուսավոր գիշերներ

Ժպտացող արեգակ

Գեղեցիկ աչքեր

Հաջողված բախտ

Մեծ գազազանոց

Լեռնային երկիր

Գիտահետազոտող աստղադիտակներ

Հրաշարի կյանք

Հաջողակ բախտ

Դասավանդողների բլոգներ

Ռիմա Երեմյան — կազմակերպիչ

Ընկեր Արևիկ — հայոց լեզու

Հասմիկ Իսրաելյան — մաթեմատիկա

Անահիտ Մելքոնյան — անգլերեն

Նունե Սմբատյան — ռուսերեն

Վարսինե Մակարյան — պատմություն

Անի Ժամհարյան — բնագիտություն

Հասմիկ Գրիգորյան — տեխնոլոգիա

Թագուհի Հմայակյան — տեխնոլոգիա

middle.mskh.am — դպրոցի հղումը

Դասընկերների բլոգներ

  1. Ասատրյան Նիկա 
  2. Գասպարյան Գեղամ 
  3. Գևորգյան Նանե 
  4. Գևորգյան Յանա 
  5. Գրիգորյան Մարկ 
  6. Դանիելյան Դավիթ
  7. Հարությունյան Արեգ 
  8. Մելքոնյան Ալեք 
  9. Մելքոնյան Ակսել 
  10. Մուրադյան Էլիզա 
  11. Պետրոսյան Մհեր 
  12. Սահակյան Մարիա
  13. Սահակյան Նանե 
  14. Վարդանյան Իսրայել 
  15. Արև Ավետյան
  16. Արմեն Շահբազյան
  17. Սայադյան Մարիամ
  18. Ռոբերտ Համբարձումյան
  19. Արմեն Մնեյան
  20. Արեն Մարտիրոսյան
  21. Արեն Թումասյան
  22. Սիլվի Դերմենջյան
  23. Արփի Պապյան
  24. Տեր-Անդրիասյան Նիկո
  25. Մհեր Ղուլիջանյան
  26. Արման(Մուհամմեդ) Մուսավիան