Ես Նանե Գևորգյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3-2 դասարանում։ 2016 թվականին ընդունվել եմ առաջին դասարան, 6 տարեկանից։ Սովորել եմ մաթեմատիկա՝ գումարում և հանում, բաժանում և բազմապատկում, խնդրիներ ենք լուծում, չափման միավորները։ Մայենինից գրել ու կարդալ: Անգլերեն և ռուսերեն գրել ու կարդալ։ Նկարել ու երգել եմ սովորել, կավով աշխատել, ինքնուրույն լողալ, հեծանիվ վարել։
Մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին, բոլորից շատ հավանել եմ Թեժառույքի վանքը, Ծաղկեվանքը, մաթեմատիկայի թանգարանը, Ջրվեժի արգելոցը։
Մասնակցել եմ բոլոր ծիսակատարություններին՝ հարիսայի, դդմածեսին, թթուդրիքին, սուջուխի ծեսին, զատկածեսին, Նոր տարվան։
Մեր դպրոցում ունեմ շատ լավ ընկերներ ՝ Նիկա, Մարիա, Նանե, Էլիզա, Մհեր։
Մենք հաճախ ենք գնում «Տիգրան Հայրապետյան» գրադարան։ Ես շատ եմ սիրում գնալ գրադարան։ Անցած տարի գրադարանում հանդիպել ենք Հեղնար Ավագյանի հետ։ Անցած տարի մեր դասարանը ճանաչվեց տարվա լավագույն ընթերցասեր և «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կողմից ստացանք նվեր հեքիաթի գրքեր։ Անցած տարի մենք կազմեցինք հեքիաթագիրք։ Մի հեքիաթագրքում կա վեց հեքիաթ իրենց նկարներով՝ «Անկտուց բադիկը», «Երբ մարդիկ որոշեցին միշտ ժպտալ», «Թե ինչ եղավ, երբ բոլորը դարձան բարի», «Նատաստակը որը որոշեց առյուծ դառնալ», «Խոսող անձրևը», «Ցածր խոսող երեխան»։ Այգում շնորհանդես արեցինք, ներկա էին մեր ծնողները, ուսուցիչները և Տիարը։
Ես շատ եմ սիրում մեր դպրոցը, այնտեղ մենք սովորում ենք լինել բարի ու ազնիվ:
