Ամենից լավ տունը Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ 
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում, 
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ 
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, 
Մի գորշ խրճիթում,
              Մի հին խրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան, 

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, 
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ, 
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու, 
Ամենից լավը ընտրեմ մեզ համար, 

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու 
              Էս գորշ խրճիթից,
              Էս հին խրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։ 

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ, 
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ 
              Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
              Գետի եզերքին, 
              Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը, 
Ուրախ, նայելով իր տղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ, 
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, 
              Էս գորշ խրճիթն է, 
              Էս հին խրճիթն Է, 
              Գետի եզերքին, 
Ծառերի տակին»։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեվ
  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:
  2. Ի՞նչ երազանք ուներ տղան:
  3. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:
  4. Նկարագրի՛ր քո տունը: Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և տեղադրի՛ր բլոգումդ:
  5. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել

    1.Մայրիկը բարի էր ու համբերատար, իսկ տղան անհանգիստ։   

2. Տղան երազում էր, որ գնա աշխարհ տեսնի, լավ տուն գտնի  գա մայրիկին տանի։ Ապրեն լուսավոր ու մեծ տանը։

3. Տղայի խրճիթը գտնվում էր գետի եզերքին, ծառերի տակին։ Խրճիթը գորշ էր ու հին։

4. Մեր տունը գտնվում էր Նորք Նոր հինգերորդ զանգվածում, շենքի հինգերորդ հարկում։ Մեր տունը շատ գեղեցիկ է ,լուսավոր ու պայծառ։

Իմ բակը

Իմ բակը շատ գեղեցիկ է։ Այնտեղ կան շատ ծառեր ու ծաղիկներ, մենք երեխաներով խնամում ենք ծառերը ու ծաղիկները։ Կան նաև այնպիսի ծառեր որոք մեզ բերք են տալիս։ Մեր բակում կան շատ երեխաներ, ես նրաց հետ շատ եմ սիրում խաղալ՝ գործնագործ, պահմտոցի, հեծանիվ ու սամագատ։

Իմ ընկերը

Ես ունեմ շատ ընկերներ։ Մենք միասին շատ ենք ճամփորդում ՝ Հայստանի գեղեցիկ վայրերով։Միասին հետաքրքիր ծրագրեր ենք իրականացնում։ Ես շատ եմ սիրում Էլիզայի ,մենք միասին կատարում ենք առաջադրանքները, նեկարչություն ենք անում ու հեծանիվ ենք քշում։Մենք շատ լավ ընկերներ ենք ու սիրում ենք միասին խաղալ ։

Ամառային արձակուրդ

 Իմ արձակուրդը շատ լավ անցավ։ Ես գնացել էի թանգարան՝ Շիրազի  ու Իսահակյանի։ Ու ես  գնացել եմ Գյումրի։ Այրուձի ձիարշավարան, այնտեղ կերակրեցի ձիերին,հետո էլ նստեցի։Գնացել եմ Մաչանենց տուն թանգարան, այնտեղ  կավից ամաներ պատրաստեցինք,լավաշ թխեցինք։ Գնացել եմ Ազգային պատկերասրահ ու այնտեղ պատրաստեցինք  խճանկար։

Իմ ընտանիքը

Ես Գևորգյան Նանեն եմ։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը։ Մայրիկ, հայրիկ, տատիկ, պապիկ ու քույրիկ։Մայրիկս աշխատում է ՛՛Բանալի՛՛ հոգեբանական կենտրոնում,հայրիկս ՛՛Բյուրականի՛՛աստղադիտարանում, քույրիկս գնում է մանկապարտեզ,տատիկս մեզ համար համեղ ճաշեր է պատրաստում իսկ պապիկս աշխատում է Գյումրիում։