Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, մենք մեր դպրոցի երրորդ դասարանցիներով գնացել էինք Մեղրաձոր՝ Թժառույքի վանական համալիր: Ամեն տարի մեր դպրոցը կազմակերպում է բարձունքի հաղթահարում ՝ նվիրված Հայաստանի անկախության տոնին։ Թեժառույքը գտնվում է Կոտայքի մարզի հյուսիս- արևմուտքում՝ Մարմարիկ գետի ձախ ափին։ Մեղրաձորից հարավ ՝ գետակի աջ ափին, գտնվում է Թեժառույքի վանքը, որ կառուցվել է 13-րդ դարում։ Այնտեղ մոմ վառեցինք, աղոթք արեցինք, երգեցինք, պարեցինք ու մի քիչ էլ խաղացինք, հետո վերադարձանք դպրոց։